Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$623.03

BTC

$101582

ADA

$0.535429

ETH

$2220.96

SOL

$130.01

29 °

Yerevan

14 °

Moscow

39 °

Dubai

26 °

London

27 °

Beijing

24 °

Brussels

25 °

Rome

32 °

Madrid

BNB

$623.03

BTC

$101582

ADA

$0.535429

ETH

$2220.96

SOL

$130.01

29 °

Yerevan

14 °

Moscow

39 °

Dubai

26 °

London

27 °

Beijing

24 °

Brussels

25 °

Rome

32 °

Madrid

Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. ՇԱՏ ՊԱ՛ՐԶ

Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։
Ավաղ, վերջին օրերին մեր գործընկերների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհը, որի ակտիվ հարթակներ են դարձել իրենց հետ համագործակցող մի շարք առաջատար մեդիաներ (այս հարցին կանդրադառնամ քիչ ուշ), իմաստների մրցակցությունը վերածել է բոլոր առումներով անիմաստ լեզվակռվի՝ երբեմն չխորշելով նույնիսկ այս իշխանություններին հատուկ ապատեղեկատվական հնարքներից։

Երբ նման գործընթացներին ակտիվ լծվում են երիտասարդները, ես դա հասկանում եմ. և՛ ինքս եմ ժամանակին եղել «կռվարար» առաջամարտիկ, և՛ տղերքի մի մասի հետ ունեմ անցած ճամփա։ Բայց երբ, օրինակ, ավելի փորձառու, հասուն, նույնիսկ փաշինյանական վարչակազմում աշխատանքային փորձով մարդիկ են դառնում տեղեկատվական «բոյևիկ», այն էլ՝ առնվազն էկրանից զգացվող անթաքույց հաճույքով, ինձ մոտ տարակուսանք է առաջանում։

Ինչևէ, փորձեմ վերադարձնել քննարկումները, հատկապես, երբ նրանք այլևս հանրային դաշտում եռում են, բովանդակային դաշտ։

1. Ո՞վ է սկսել առաջինը։ Մեր գործընկերները, ջանալով մոռացության մատնել կամ «չիմանալով» իրականությունը, երկու ճամբարների միջև լարվածության գոյությունը կապում են Նարեկ Մալյանի վերջին ելույթների հետ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հանրապետականի և անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ հակաքարոզչությունը վաղուց (առնվազն 2020-ից) դարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ուղղակիորեն ասոցացվող և շաղկապված որոշ, ներկայումս «ռեբրենդավորված» տղաների և տելեգրամյան տիրույթում խիստ հայտնի և «Քոչարյանի հետ քիփ ենք» դիրքավորված կանանց կասկածելի փեշակը։ Ու այս մասին կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ապացույցներ, որոնք արձանագրվել են Մալյանի ելույթներից շատ առաջ։
Բանտախցից տնային կալանքի անցնելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ անգամ իմ նստած ժամանակահատվածով թվագրված և անձամբ ինձ վերաբերող սույն տիկնանց կողմից տարածվող այնպիսի կեղտոտ նյութերի, որ նույնիսկ նիկոլենք չեն տարածել։ Ուստի «Ալ և սպիտակ վարդերի» տեղեկատվական պատերազմը մենք չենք սկսել։

2. Ինչպե՞ս վարել այդ տեղեկատվական պայքարը, եթե այն անխուսափելի է դարձել։ Պատասխանը պարզ է. մաքուր, ազնիվ, մտավոր, իմաստային և փաստական, առանց կեղծիքների և մանիպուլյացիաների։ Կարճ ասած՝ չնմանվել Նիկոլին։ Այնինչ, մեր դեմ գեներացվող ու վա-բանկի տպավորություն թողնող լրահոսում հանդիպում եմ զանգվածային օգտագործման այնպիսի գոհարներ, ինչպիսին է «2018-ին Քոչարյանը նստած՝ ՀՀԿ-ն մասնակցում էր ընտրությունների» բազմաշերտ անհեթեթությանը։ Ու քանի որ այս թեզն ակնհայտորեն գեներացված է, մշակված և մի քանի ինտերվյուերների կողմից կրկնվող՝ ավելի մանրամասն անդրադառնամ։
2018-ի ընտրությունները Նիկոլին իշխանազրկելու մասին չէին, ի տարբերություն 2021-ինը և գալիքը։ Համատարած էյֆորիայի և ատելության պարագայում ՀՀԿ-ի դրանց մասնակցելը խիզախություն էր: Դրանք ազգային առողջ ուժերի պահպանման և ժողովրդին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու ընտրություններ էին։

Հաջորդը, զավեշտ է, որ այդ թեզը մեզ ասում են մարդիկ, ովքեր, իրենց լեզվով ասած, «Քոչարյանը նստած»՝ նիկոլական իշխանության մաս էին կազմում։ Ավելին, իրենց ղեկավարին մեզանից անտեղի «պաշտպանողները» չգիտեն անգամ Երկրորդ նախագահի ապօրինի բանտարկության ամսաթվերը։ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 7-ից, նախընտրական արշավի վերջին օրը։ Ուստի, անգամ փաստական մասով այդ քարոզչական պնդումը կեղծ է։ Էլ ավելին, հենց այն նույն օրը ՀՀԿ ԳՄ-ն հստակ քաղաքական գնահատականներով հայտարարություն տարածեց (այս և մնացած փաստերը հեշտությամբ կարող եք ստուգել համացանցում):

Չհիշեցնեմ նաև, որ Երկրորդ նախագահի քաղաքական հալածանքների հենց առաջին օրվանից Հանրապետականը միակ կուսակցությունն էր, որ տվեց հստակ և աներեր գնահատական, որ այդ հարցով սկսեց պայքարել նաև դրսում, որ իր պատգամավորների ստորագրությամբ նրան կալանքից ազատելու երաշխավոր էր կանգնում դատարանում (2018-ի օգոստոս):
Մի խոսքով, ո՞ւր էին այսօրվա «պաշտպաններից» ոմանք, երբ մենք իրոք Քոչարյանին էինք պաշտպանում։ Ու սա էլ ասեմ. 2018-ի ապրիլ-մայիսին, մեր նեղ օրերին, դուք մեզ մենակ թողեցիք, բայց մենք ձեզ երբեք նմանատիպ ծանր իրավիճակներում մենակ չենք թողել։ Ու սա երեսով տալ չէ. Երկրորդ նախագահն այնքան ավանդ ունի Հայաստանի և Արցախի համար կենսական հարցերում, այնքան անսասան են նաև մեր բարոյական սկզբունքներն իր հանդեպ, որ ասածս ընդամենը պարզ հիշեցում է «շեֆի աչքը ամեն գնով մտնենք» գործելաոճի սիրահարներին։

3. Ինչի՞ մասին է, կամ արդեն ավելի ճիշտ է ասել՝ ի՞նչ առիթով է վեճի վերածվող այս բանավեճը։ Գալիք ընտրությունների քաղաքական նշանակության։ Ու այստեղ կրկին տարակուսելի է Երկրորդ նախագահի քարոզիչների զարմանքը Հանրապետականի տեսակետներից, քանզի նույն Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց ի սկզբանե, որ հանրապետականներն այդ հարցով այլ կարծիք ունեն։
Տղե՛րք, դուք ձեր քաղաքական ղեկավարի ելույթներին ուշադիր չե՞ք։ Նույն օպերայից է նաև «Սերժի վախտ լիբերալիզացվեցինք ու Արևմուտքի հետ շատ տվեցինք-առանք» պնդումը։

Այդ նույն ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Եվրոպայի հետ կապերը դեռևս իր օրոք են թափ ստացել։ Եվ այո, 1998-2008-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, նրանց պահանջով երկու անգամ (2003-ին և 2005-ին) սահմանադրական հանրաքվե արվեց, 2007-ին ԱԺ-ում ստեղծվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, 2007-ին ՆԱՏՕ-ի հետ ստորագրվեց առաջին IPAP-ը, 2004-2005 թվականներին ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահներ ուղարկեցինք Կոսովո (Հունաստանի հետ) և Իրաք (Լեհաստանի հետ)։ Ինչ վերաբերում է լիբերալիզացիային առհասարակ, ապա անհնար է խուսափել այն փաստից, որ Սովետի փլուզումից սկսված (լիբերալիզացիա !) անկախ Հայաստանի ողջ պատմությունն ազգային հենքով ազատ պետության ստեղծման պատմություն է եղել, մինչև 2018-ի հեղաշրջումը։

4. Ինչպե՞ս դադարեցնել կամ սառեցնել այս լարումը։ Շատ պարզ։ «Մենք կուսակցություն չենք, մեր համակիրները մեզ հարգում են, բայց շրջաբերականներ չենք տալիս» ասելուց հետո ավելացնել՝ «միաժամանակ կոչ ենք անում, խնդրում կամ հորդորում ենք նրանց դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը»։ Եվ ես ուզում եմ այդքանից հետո տեսնել Երկրորդ նախագահի այն համակիրին, ով չի հետևի Ռոբերտ Քոչարյանի այդ հնարավոր ուղերձին։
Հետգրության փոխարեն։ Այս օրերին որոշ մարդկանց կողմից այնպիսի անթաքույց ատելություն տեսա մեր հանդեպ, որ զարմացած եմ, թե ինչքան թույն ու թարախ են նրանք կուտակել, ինչքան չարություն են ունեցել մեր նկատմամբ, որ պատրաստ են մի ակնթարթում զրոյացնել բոլոր մարդկային շփումները, համատեղ պայքարը, կիսած հացն ու զրկանքները, տարրական էթիկան և մարդկայնությունը։ Առանձին ցավ է ինձ համար, որ տեղեկատվական ագրեսիայի հարթակ է ծառայեցվում ինձ համար 2018-ից հարազատ դարձած հեռուստաընկերությունը, որտեղ ընկեր ունեմ, որտեղ հենց սկզբից միասին ենք պայքարել, որի բլյումերն ու ջինգլներն անընդմեջ և շուրջօրյա ուղեկցում էին ինձ անգամ 7/10 բանտախցում։
Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։
 
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Լրահոս

Իրանի խորհրդարանը որոշում է ընդունել փակել Հորմուզի ջրանցքը
Իշխանությունների հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը․ Կաթողիկոս (տեսանյութ)
Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի․ Պենտագոն
ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի․ Պենտագոն
Շտապ
ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը․ Պենտագոնի ղեկավար
Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ մեքենա է այրվել (տեսանյութ)
Իսրայելի ՊԲ–ն սպառնացել է Իրանին
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակմանը
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին»․ Սամվել Կարապետյանի ուղերձը
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան
Ինչպես է Թեհրանը պատասխանելու ԱՄՆ-ի հարվածներին
Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռ է արձակել Իսրայելի վրա
ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակմանը
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է ՌԴ․ հանդիպում կկայանա Պուտինի հետ
Եմենը հայտարարել է Իրան-Իսրայել պատերազմին միանալու պատրաստակամության մասին
Ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում. Գարեգին Բ
Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի հարվածներից հետո․ Մեդվեդև
ՈւՂԻՂ․ Սուրբ Էջմիածնի տոն. ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ
Շտապ
Հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից և աղետալի հետևանքներ ունենալ աշխարհի համար. Գուտերեշ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ–ի միանալը Իրանի դեմ պատերազմին Իսրայելին հաղթանակ չի բերելու․ Արմեն Այվազյան

«Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին»․ Փաշինյան

Կրթության ոլորտում մսխված յուրաքանչյուր դրամ գողացված ապագա է․ Մհեր Մելքոնյան (տեսանյութ)

Վաղը, ժամը 11:00-ին, Զվարթնոց տաճարի տարածքից ուխտագնացություն

Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել Ֆարմանյան

«Երկարաժամկետ բացասական ազդեցություն՝ տնտեսության վրա»․ տնտեսագետը՝ ՀԷՑ–ի ազգայնացման մասին

Ալեքսանյան Սամվելը պետք է հիմա ընտրություն կատարի՝ դավաճանել իր կնքահորը, կամ էլ հայ տղամարդու պես կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու մեջքին

Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից․ Արմեն Այվազյան

Իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան

«Մի վրեժի պատմություն»․ Նաիրա Զոհրաբյան

ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին կալանավորում են ՔՊ-ականին ծեծելու համար, իսկ երբ ինձ վրա հարձակվեցին՝ չձերբակալեցին. Չախոյան

Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, սա նավթի շուկայում համաշխարհային ճգնաժամ է առաջացնելու․ քաղաքագետ

Տարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է. Արմեն Այվազյան

Իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ մեր ստորագրություններով․ Մամիջանյան

Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է․ Կարապետ Պողոսյան

Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ

Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար. Կարպիս Փաշոյան

Այս գործերն անխուսափելիորեն քննվելու են․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն Ադրբեջանի առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

ՀՀ կառավարչի օրակարգը պետք է թշնամուն մեր երկրից դուրս վռնդելը լինի, ոչ թե երկպառակություն սերմանելը