Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ինտելեկտուալ և բարոյական ցածր մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, որևէ կարմիր գիծ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դա ոչ թե ուղղակի կեղծ է ու անմարդկային, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ»: «Փաստի» հետ զրույցում նման գնահատական է տալիս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին»:

«Այս դատավարությունն ուղղված է մի քանի գլխավոր նպատակների: Առաջինը, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, արցախահայության՝ անցած դարից սկսված ամբողջ պայքարը որպես տեռորիստական, հակապետական և դատապարտելի գործողություններ ներկայացնելն է:

Ժողովրդի՝ իրենց ավանդական նորմերով, արժեքներով սեփական հողի վրա ապրելու համար պայքարն ուզում են նույնացնել տեռորիստական գործունեության հետ: Երկրորդը՝ դա ոչ միայն վերաբերում է արցախահայությանը և ԼՂՀ-ին, դա վերաբերում է նաև աշխարհի տարբեր անկյուններում պայքարող ժողովուրդներին:

Գաղտնիք չէ, որ չճանաչված պետություններ կան, որոնցից մի քանիսը պայքարում են արդարության համար: Մարդու անքակտելի իրավունքներից մեկն է ինքնորոշման իրավունքը, դրա համար եմ տեղի ունեցողն անվանում հանցագործություն միջազգային իրավունքի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ մարդկանց այսօր Ադրբեջանում «դատում» են որպես հակապետական և միջազգային հանցագործներ: «Երրորդ թիրախը Հայաստանն է: Այնտեղ խոսքն այն մասին է, որ Հայաստանն անօրինական ձևով ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ և այս բոլոր տարիներին օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ՝ Արցախը:

Այս համատեքստում պետք է հասկանանք, թե ինչ է արել և անում Հայաստանի օրվա իշխանությունը: Օրվա իշխանությունը հրապարակայնորեն արել է այնպիսի կեղտոտ և զազրելի քայլ, որին հավասարը չկա: Հիմա նրանք ինչ էլ անեն, դա չի փրկելու:

Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես ամենացածր մակարդակի «доносчик», արտահայտվել է Ռուբեն Վարդանյանի մասին: Նրա մասին իր ճանաչողությունը չէր պահանջում այդ ստոր հայտարարությունը: Դա ենք լսել հրապարակայնորեն խաբեությամբ կառավարության ղեկը ձեռքը վերցրած այդ անձնավորության կողմից:

Այստեղ նշենք, որ վերջին օրերին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, կարծես թե, մի երկու տեղ արտահայտվել է այս խնդրի մասին, բայց եթե համեմատենք մնացած իրենց հայտարարությունների հետ, նաև այսպես ասած, պիղծ խաղաղության պայմանագիր ստորագրելու ընթացքի հաջողությունների առումով, կարելի է, չէ՞, ենթադրել, թե ինչ են անում ոչ հրապարակայնորեն:

Պնդում եմ՝ իրենց այն խոսքը, որ գերիների վերադարձման ուղղությամբ քայլեր են անում ոչ հրապարակայնորեն, ամբողջովին վնասում է ոչ միայն Արցախի ռազմական ու քաղաքական ներկայացուցիչներին, այլ բոլոր 21 գերիներին:

Կասկած չունեմ: Սա սուբյեկտիվ կարծիք չէ:Տեսեք, թե ինչպես են այստեղ վերաբերվում Արցախյան շարժման կարկառուն դեմքերին, մասնավորաբար՝ ցեղասպանությունից մազապուրծ փրկված արցախահայությանը:

Դա ապացուցված է և օբյեկտիվ: Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության մոտեցումները, հայտարարությունները և գործողություններն ամբողջովին ներդաշնակ են: Այստեղ ներդաշնակությունը չի սկսվել այս օրերին, ոչ էլ սկսվել է 2020 թվականին:

Այս թիմը եկել է հստակ ծրագրով, որի երկու մասը բոլորիս պետք է հայտնի լինի: Առաջինը՝ Արցախը, եթե կարելի է՝ միանգամից, բայց դա չի ստացվել, ապա մաս-մաս հանձնել, բռնակցել Ադրբեջանին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, նորմերը, օրենսդրությունը, անգամ մարդասիրական նորմերը: Երկրորդ խնդիրն իրականացվում է մեր աչքի առաջ, ներկա գործընթացն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ:

Այս առումով չպետք է կասկածենք, որ այս իշխանությունն իր բոլոր գործողություններով սպասարկում է թուրքադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հայերի հանդեպ»,-հավելում է ՀԿ տնօրենը:

Ներհայաստանյան կյանքում ականատես ենք լինում դատական գործընթացների, երբ փորձ է արվում լռեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, կառավարման բացթողումների վերհանումը: Խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, որն այս իշխանությունն իր գլխավոր խաղաքարտն էր համարում, կարծես թե, այլևս գերակա արժեք չեն Հայաստանում:

«Պետք է նկատի ունենանք իրենց ցածրագույն ինտելեկտուալ և բարոյական մակարդակը: Սա ասում եմ ցավով, որովհետև տվյալ դեպքում խոսում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության մասին:

Կցանկանայի, որ դա լիներ խիստ հակառակը: Ինտելեկտուալ և բարոյական այդ մակարդակը խոսում է այն մասին, որ իրենք չունեն որևէ զսպանակ, այն, որ կարմիր գիծ են կոչում: Ինչո՞ւ, որովհետև ճիշտ ժամանակն է հիմա դատապարտել եվրոպական բոլոր այն գործիչներին, որոնք անամոթ ձևով, ամոթի զգացումը կորցրած, դեռ խոսում են Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին:

Այնպես չէ, որ համաշխարհային մակարդակով զարգանում է բարոյականությունը և այլն, խիստ հակառակը: Բայց Հայաստանի օրվա իշխանությունն իրենից ուղղակի ավանգարդ է ներկայացնում այս առումով և հայտնվել է առաջին գծում:

Այդ առաջին գիծն իրական ժողովրդավարության դեմ անթաքույց պայքար է, այսինքն՝ Հայաստանի օրվա իշխանությունը խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվություն ստանալու իրավունքը ոչ թե ոտնահարում է, այլ հակադրվում է դրան:

Սրանք տարբեր աստիճաններ են:Եվրոպայի ղեկավարությունն, անշուշտ, Եվրոպայի ժողովուրդների ներկայացուցիչը չէ: Իրենք բերված են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից:

Այս առումով ինչ էլ տեղի ունենա Հայաստանում՝ իրավունքների ոտնահարում, հակադրում, արժանանալու է գովասանքի: Մասնավորապես, ԵՄ-ի կառավարման համակարգում այսօր նպատակը մեկն է՝ նախ և առաջ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերել, իսկ Հայաստանը դարձնել տարածք:

Հայաստանի օրվա իշխանությունները փորձում են ազգպետություն գաղափարախոսությունից «ազգը» հանել, նրանք Հայաստանը դարձնում են Թուրքիայի վիլայեթ: Եթե հանում ես պետականության կորիզը, այն է՝ ազգայինը, նա դառնում է Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ամերիկայի նահանգ:

Սա է հիմնական խնդիրը, որն ամեն անգամ ավելի նողկալի փաթեթավորմամբ ներկայացվում է ամենաանգրագետ, ամենատանջված խավին, որոնց համար պատրաստվում է այդ խայտառակ ապագան, որը կա»,-ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է, որ հիմա էլ ասում են՝ Ադրբեջանն իր հայտարարություններով խանգարում է Հայաստանին: «Այդ ինչ աստիճանի նողկալիության է հասել ամենը: Երիտասարդ են, մեղքս գալիս են, դեռ երկար պիտի ապրեն: Կարելի՞ է սրտխառնոց առաջացնող այդպիսի հայտարարություններով հանդես գալ:

Մոռացեք՝ դա Ադրբեջանի պահանջը չէ, դա այս թիմի գաղափարախոսությունն է: Ադրբեջանը դրանից օգտվում է: Այս իշխանությունները նախապես, իրենց իշխանության գալուց առաջ ունեին ամենաստոր, հանցավոր պայմանավորվածությունը գլոբալիստական կենտրոնների հետ, որտեղ Թուրքիան ունի իր ուրույն տեղը:

Այդ պայմանավորվածությունների հիման վրա են եկել:Երբ այսօր այս թիմը խոսում է իր գաղափարախոսության մասին, օրինակ՝ Արցախը պետք է ճանաչեինք Ադրբեջանի մաս մինչև պատերազմը, այսինքն՝ հազարավոր զոհերը կարող էին չլինել, ի՞նչ է դա նշանակում, որ ամեն ինչ նախապես որոշված է եղել: Խնդիրը մեզանից պահանջում է խիզախություն առերեսվելու իրողության հետ»:

Նշում է՝ իրեն հաճախ են մոտենում մարդիկ, զրույցի բռնվում: Նկատել է, որ իրենց կենցաղային, առօրյա հոգսերով ապրող մարդկանց համար ոչ միայն անհասկանալի է տեղի ունեցողը, այլև նրանք չեն ուզում ընդունել, որ երկրում իշխանությունը կարող է գործել ժողովրդի դեմ:

«Համարում են, որ միայն աննորմալ մարդը կարող է այդպես մտածել: Այս գործողությունները հակամարդկային են, մարդուն ընկալելի չեն, ոչ միայն հակահայկական են, այլ նորմալ մարդու համար դժվար ընկալելի: Հատկապես հին Սփյուռքի ներկայացուցիչների համար այս իրավիճակը հասկանալի չէ:

1915 թ. Ցեղասպանության ժամանակ Հայաստանը չուներ պետականություն: Այս ցեղասպանությունն իրականացվում է աստիճանաբար, խոսքը ոչ միայն Արցախի հարցի մասին է, որը փակված են որակում, այլև ուզում են փակել Հայկական հարցը:

Այսօրվա իրողությունները պետք է ընկալենք սառնասիրտ, սթափ: Բարձր ինտելեկտ պահանջող մոբիլիզացիա պետք է լինի ազգի մեջ: Հակառակ պարագայում կդառնանք տարածք: Գալու է պահ, երբ խոշոր պետություններն իրար հետ խոսելու են: Այդ դեպքերում նրանք իրենց հարցերը լուծում են ի հաշիվ ամենաթույլ օղակի: Այսօր նպատակային թուլացվող օղակը Հայաստանն է»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել
Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների կիրառումը մինչև նոյեմբեր
Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից
Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ)
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է
Առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ
KP․ Նեպալում ջրհեղեղից 9 օր անց ՀԷԿ-ի թունելից երկու մարդու են փրկել

Լրացուցիչ նորություններ

...

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ