Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ: Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն:

Մասնավորապես՝ գործարկվել է Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման հարթակը, քրեակատարողական էլեկտրոնային համակարգը, քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, իրականացվել է նոտարական գործունեության թվայնացման ծրագիրը, քննարկման է ներկայացվել նախագիծ, որով ստեղծվելու է Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով խորհրդատվական հանձնաժողով և այլն:

Առաջիկա անելիքների մասով նշվել է, որ կվերանայվի դատավորների գնահատման համակարգը, և գնահատման արդյունքները որոշիչ դեր կունենան դատավորների տեղափոխման, առաջխաղացման, պարգևատրման դեպքերում, կսահմանվեն Վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման մրցութային ընթացակարգեր և այլն:

Քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում ներդրվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, սահմանվել է պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման միասնական կարգը:

Վարչական դատավարության օրենսդրության բարեփոխման շրջանակում Ազգային ժողովն ընդունել է Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվել են ծանուցումների, արագացված դատաքննության ավելի մանրամասն կարգավորումներ, լուծվել են գործնական մի շարք խնդիրներ:

Սնանկության ոլորտի բարեփոխումների շրջանակում մշակվել է սնանկության օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որով նախատեսվում է մշակել Սնանկության օրենսգիրք և համախմբել նյութական ու վարութային բոլոր նորմերը:

Հաշտարարության գործունեության ապահովման ուղղությամբ անցում է կատարվել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությանը, աջակցություն է ցուցաբերվել հաշտարարների ԻԿԿ կայացմանը, վերանայվել է պարտադիր անվճար հաշտարարության սակագների ու փոխհատուցման կարգը:

Մանրամասներ են ներկայացվել նաև իրավաբանական օգնության, հարկադիր կատարման ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:

Զեկույցից հետո ծավալվել է քննարկում դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում իրականացվող միջոցառումների առանձին կետերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումները պետք է իրականացվեն անհաջող փորձերի հետևանքով ձեռք բերված գիտելիքներով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որոնց իմաստն ու նպատակը կլինի ուսումնասիրել անհաջողությունների պատմությունները և դրանք դարձնել ուղեցույց, գիտելիք, թե որ դեպքում ինչ է տեղի ունեցել և ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա:

Հաջորդիվ՝ վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումների հետ կապված խնդիրներին ու կարևորել այս ուղղությամբ նոր կարգավորումների միջոցով համալիր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են