Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր տարածաշրջանը լուրջ մարտահրավերների է բախվում, միայն խաղաղությամբ կարող ենք հասնել կայունության (տեսանյութ)


Ալեն Սիմոնյանի ելույթը Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում․Ձերդ գերազանցություննե՛ր,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար:Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը եզակի հարթակ է, քանի որ այն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը, խաղաղության աջակցությունը, հակամարտությունների կարգավորումը, տնտեսական ինտեգրումը եւ շատ այլ հրատապ խնդիրներ, որոնց այսօր բախվում է աշխարհը:

Հայաստանը խոր քաղաքակրթական առնչություններ ունի միջերկրածովյան ազգերի հետ, որոնք ձեւավորվել են դարերի պատմական կապերի հիման վրա: Հայկական սփյուռքն իր կենսունակ ներկայությամբ ամբողջ տարածաշրջանում երկար ժամանակ կամուրջ է ծառայել մշակութային փոխանակման եւ ամուր հարաբերությունների համար:

Մեր երկիրը Միջերկրածովյան միության անդամ չէ, սակայն կազմակերպության հետ համագործակցում է կայուն զարգացման եւ տարածաշրջանային կայունության հետ կապված նախաձեռնությունների շրջանակներում:

Առաջնորդվելով տնտեսական, մշակութային եւ աշխարհաքաղաքական շահերով՝ մենք ակտիվորեն փոխգործակցում ենք տարածաշրջանի երկրների հետ:

Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներից է, որի գործունեությունը հաճախ խաչվում է Միջերկրածովյան միության գործունեության հետ: Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀ-ի եւ նրա գործընկերների միջեւ ընդհանուր նպատակներին հասնելու ավելի սերտ փոխգործակցության օգտին:Օգտվելով այստեղ ներկա լինելու հնարավորությունից՝ կուզենայի արտահայտել մեր՝ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետություն դառնալու ցանկությունը:Հայաստանն ակտիվորեն հանդես է գալիս Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ձեւաչափում:

Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի արեւելյան եւ արեւմտյան սահմաններն արգելափակված են ավելի քան երեք տասնամյակ, մեր երկիրը խիստ գիտակցում է բաց սահմանների եւ ամբողջությամբ գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւորությունը:

Մարդկանց, բեռների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացումն անհրաժեշտ է գլոբալ շուկաներին ինտեգրվելու համար:

Անվտանգության ոլորտում աշխարհաքաղաքական ճգնաժամերը, մատակարարման շղթաների խափանումները, պարենի եւ վառելիքի գների աճը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը, այս բոլոր գործոններն էապես մթագնում են մեր երկրների խմբում զարգացման հեռանկարները:

Գործընկերնե՛ր,Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար եւ անվտանգային լուրջ խնդիրների առջեւ:

Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա:

Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության եւ առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը:

Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ առկա ենթակառուցվածքների բարելավմանը:

Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար:

Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները եւ երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները եւ կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային եւ մաքսային վերահսկողությունը. ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային եւ ներքին փոխադրումների համար. երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության եւ հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով:

Պարսից կամ Արաբական ծոցերից մինչեւ Օմանի ծոց, Միջերկրական ծովից մինչեւ Սեւ ծով կձեւավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների եւ մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում եւ ապաշրջափակվում են:Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում եւ լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները:

Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից եւ պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար՝ ի շահ ընդհանուր բարօրության:

Լրահոս

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան
Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի
Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ
Երրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ
Շտապ
Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել
Հայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ Բրիտանիայում
Մասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր
Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ
Կարևոր
Պուտինը հայտարարություն է արել
Դերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ)
Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել
Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը
Սադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել
«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան
Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել
Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը

Լրացուցիչ նորություններ

...

Երրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ

Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ)

Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»

Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ

8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)

Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին

Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից

Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել

Կառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից

TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն

Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)

ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև