Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանն օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը․ ՔԿ


Գյումրի համայնքի նախկին ղեկավարը «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը:Քննչական կոմիկտեից հայտնում են, որ համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների և տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 հասցեներ, որոնց նկատմամբ գրանցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, տրվել իրավունքի վկայականներ, որոնցում այդ հողերի նպատակային նշանակությունը նշվել է բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ այն դեպքում, երբ Կառավարության որոշմամբ դրանցում ընդգրկված 4 հա հողատարածքը հանդիսացել է հատուկ պահպանվող տարածքների հող:

2015 թվականի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության և մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարի տեղակալի կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը, ինչով  էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ավելին, ապօրինի կերպով տարանջատված և օտարված հատուկ պահպանվող տարածքների հողի վրա հետագայում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որի հետևանքով հատուկ պահպանվող տարածքների հողը փաստացի դադարել է գոյություն ունենալուց, իսկ պետությունը զրկվել է այն տնօրինելու հնարավորությունից:

Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1 հա մակերեսով հողի իրական բնույթը, դրա ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև հիշյալ գույքը լեգիտիմացնելու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 4 մլն 900 հզր ՀՀ դրամ:Հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը Ս.Ջ.-ի կողմից փոխանցվել է համայնքի ղեկավարի որդուն, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը և տրվել իրավունքի պետական գրանցման վկայական: ՔԿ-ից հայտնումեն, որ բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը նպատակադրվել է «Սև Բերդ» ամրոցի հարակից հողատարածքի մի հատվածը ևս դարձնել իր ընտանիքի սեփականությունը:

Արդյունքում, Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ դադարեցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, այն հետ է վերցվել նախարարությունից և նշված հասցեում գտնվող 19,28 հա հողի նկատմամբ գրանցվել է Գյումրի համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարը նշված տարածքը բաժանել է 4 առանձին միավորների և Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների 1,17236 հա մակերեսով հողը ձևական աճուրդի միջոցով՝ 15 մլն 387 հզր 750 հզր ՀՀ դրամով օտարել է Ս.Մ.-ին, որից հետո համայնքի նախկին ղեկավարի որդին՝ հոր և Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, հիշյալ հողի իրական բնույթը թաքցնելու նպատակով Ս.Մ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 16 մլն ՀՀ դրամ:

Համայնքի նախկին ղեկավարի որդու (2 դրվագ), Ս.Ջ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը):

Համայնքի նախկին ղեկավարի որդու և Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Ս.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և հայտարարվել է հետախուզում։Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

Լրացուցիչ նորություններ

...

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին