Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.ՀՀ իշխանությունը թեպետ չբոյկոտեց մոսկովյան հարթակում տեղի ունեցող հերթական միջոցառումը, ինչն անում էին վերջին շրջանում, եւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը մեկնեցին Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ արտգործնախարարների հավաքին մասնակցելու, բայց այս անգամ էլ գնացին ՌԴ-ի դեմ դեմարշի։Հոկտեմբերի 7-ին` Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։ Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցման քննություն, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված երկրների հետագա համագործակցությանը։ Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց հրաժարվել երկու կարեւոր հայտարարությունները ստորագրելուց` կրկին տարանջատվելով ԵԱՏՄ երկրներից: Հայաստանը, մասնավորապես, չմիացավ այն հայտարարությանը, որը վերաբերում է Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիությանը:Պաշտոնական Երեւանի այդ որոշումը՝ չմիանալ երկու հայտարարություններին, ըստ իշխանական շրջանակների, պայմանավորված է նրանով, որ դրանք կարող էին հարցեր առաջացնել արեւմտյան գործընկերների շրջանում: Գաղտնիք չէ, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հիմա միանալ եվրասիական անվտանգային հարթակին՝ կնշանակի հայտարարել, որ վերադառնում է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի գիրկը։Մյուս հայտարարությունը, որը վերաբերում է միակողմանի միջոցների անթույլատրելիությանը, դարձյալ արեւմտյան ընկալմամբ՝ կդիտարկվեր որպես ԱՄՆ-ի դեմ արված քայլ: Թեեւ ԱՊՀ հայտարարության մեջ չկա կոնկրետ անուն, թե որ երկրի կամ երկրների կիրառած միակողմանի միջոցներին են դեմ, այդուհանդերձ, հասկանալի է, որ խոսքը ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնց նախաձեռնողն ԱՄՆ-ն է։ Իշխանական քարոզիչները հիշեցնում են՝ Հայաստանը սեպտեմբերի սկզբին էլ չմիացավ ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների հավաքի ժամանակ ընդունված հայտարարությանը, որը վերաբերում էր ուկրաինական պատերազմին եւ հատկապես ուղղված էր ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի դեմ: Ի դեպ, Հայաստանի տեղեկատվական դաշտում դա մեկնաբանվեց այսպես․ իբր Հայաստանը հրաժարվել է Հռոմի ստատուտից եւ հետ է վերցրել իր ստորագրությունը Պուտինին կալանավորելու մասին Միջազգային դատարանի որոշումից։Երկու օր է՝ իշխանական քարոզչամեքենան պաշտոնական Երեւանի այս դեմարշը ներկայացնում է իբրեւ բալանսավորված արտաքին քաղաքականության դրսեւորում՝ ընդգծելով, որ մեր պետությունը որեւէ անվտանգային հարթակի մաս չի կազմելու, քանի դեռ անվտանգային հստակ երաշխիքներ չի ստացել։ Քաղաքագետ Արման Աբովյանի բնորոշմամբ՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունված հայտարարությունները թեպետ դեկլարատիվ են եւ չեն կրում «պարտավորչական» բնույթ, սակայն դրանք քաղաքական առումով էին կարեւոր, եւ չմիանալն ամենեւին չի բխում Հայաստանի շահերից։ «Երբ հայտարարվում է, որ եվրասիական տարածքում անվտանգային համակարգը պետք է լինի այսինչը, այնինչը, Հայաստանի չմիանալը դրան մտահոգություններ է առաջացնում` այն առումով, որ պետությունն իրեն դուրս է դնում եվրասիական ծիրից՝ թեքվելով թուրք-ադրբեջանական անվտանգային համակարգ։ Հայաստանը, անունը դնելով արեւմտյան անվտանգային համակարգին ներգրավվելու նպատակ, դուրս է մղվում իրական անվտանգային համակարգերից»,- ասում է քաղաքագետը՝ Հայաստանի քայլը «դեմարշ» որակելով․ «Սա դեմարշ է, որը հակասում է ՀՀ՝ առայժմ դե յուրե ընդգծված դիրքորոշմանը, այն է, որ Հայաստանն իրեն տեսնում է եվրասիական, ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգի ներքո»։Արման Աբովյանի համոզմամբ՝ իշխանական թեւը եւ դրա աջակիցները, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ ասել է բալանսավորված արտաքին քաղաքականություն․ «Բալանսավորված քաղաքականությունը չի նշանակում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ առճակատում, այս պարագայում, երբ դու չես միանում եվրասիական անվտանգային գոնե դեկլարատիվ տեսլականին, ուրեմն այլընտրանք ես քեզ համար ձեւավորում, տվյալ դեպքում՝ Հայաստանը ձեւավորում է այլընտրանք Արեւմուտքի, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որը կարելի է տեսնել նույն Արարատ Միրզոյանի՝ հրճվանքով ողջույնի խոսքերում, որն ուղղել էր ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է այն, որ ասվում է մի բան, մտածվում՝ այլ, արվում՝ լրիվ ուրիշ բան»։Քաղաքագետը պնդում է՝ ՀՀ իշխանավորների քայլերը թելադրված են արեւմտյան կենտրոնների կողմից, որոնց երազանքն է, որ ՀՀ-ից դուրս բերվի ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, եւ մեր տարածաշրջանում ՌԴ-ն փոխարինվի Թուրքիայով, որի միջոցով գլոբալ խնդիրներ կառաջացնեն Ռուսաստանի ու Իրանի համար․ «Այս խառը իրավիճակներում, երբ տարածաշրջանում գեներացվում են պատերազմական վտանգներ, օրինակ՝ Իրան-Իսրայել հնարավոր կոշտ հակամարտությունը դիտարկենք, Իրանն իրեն նաեւ դիտարկում է եվրասիական անվտանգության գոտու ներքո, եթե հիմա դու չես համաձայնում այդ գոտում տեղավորվել, ինչ է` Իրանի հե՞տ ես նաեւ հակադրվում»։Ինչո՞ւ գնալ-հասնել Մոսկվա, եթե պետք է դեմարշ արվեր։ Հարցին Աբովյանը պատասխանեց․ «Արեւմուտքը հիմա չի կարող նվազագույն անվտանգային երաշխիքներ տալ այս իշխանությանը, որի հիմնական նպատակը ոչ թե բալանսավորված քաղաքականությունն է, նույնիսկ՝ արեւմտամետ քաղաքականությունը, այլեւ՝ իշխանամետ, իշխանատենչ քաղաքականությունը։ Գնալով ՌԴ՝ իրենք փորձում են, թեկուզ ջղայնացնելով ռուսներին, այնուամենայնիվ, չկտրել վերջին թելը, իրավիճակը չհասցնել անդառնալի կետի՝ այս փուլում։ Նման խաղեր տալով՝ այս իշխանությունը փորձում է տեղավորվել մի քանի աթոռի վրա, բայց չի ստացվելու»։

Լրահոս

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին
Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին

Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան

Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան

Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին

ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը

Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից

Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն

Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան

Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում

Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար

Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում

Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել