ԿԺԴՀ-ն հետևում է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հայտնվելուն և պատրաստ է հակազդել սադրիչ գործողություններին՝ օգտագործելով իր ունեցած բոլոր միջոցները, այդ մասին ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Մեր զինված ուժերը ուշադիր հետևում են Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հաճախակի հայտնվելուն և պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց, որը նախատեսված է պետության անվտանգության շահերը և տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ Փհենյանը պատրաստ է զսպել Միացյալ Նահանգներին, և որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի հետագա սադրանքները։Հայտարարությունը համընկել է ամերիկյան ատոմային Alexandria սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ ժամանման հետ։