Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Փետրվարի 4-ին, Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բաձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված երկու տասնյակից ավելի դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարարական գործիչներ և հունահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընդունելության մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը։ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորեց ՀՀ զինված ուժերի 33-րդ տարելիցը՝ նշելով, որ Հայոց բանակը հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և անկախության կարևորագույն գործոններից մեկը և որքան ինքնաբավ և ուժեղ է բանակն, այդքան ուժեղ և ինքնաբավ է պետությունը։ Դեսպանը հավելեց, որ Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն են ուղղված զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ծրագրերը։

Վկայակոչելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի Պաշտպանության նախարարությունների և Գլխավոր շտաբերի միջև ձևավորված ամուր հարաբերություններին և վերջին տարիներին էլ ավելի մեծ մասշտաբներ ներառող համագործակցությանը՝ սկսած պարբերական բնույթ կրող բարձր մակարդակի հանդիպումներից մինչև զորավարժանքներ և վերապատրաստման հատուկ դասընթացներ։ Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությանը։ Նա նշանակություն տվեց նաև արդեն երկար տարիներ հայ զինվորների ռազմական վերապատրաստմանը Հունաստանի ռազմական ակադեմիաներում։ Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր շտաբին և ԱԳՆ-ին Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում հեղեղումների պատճառած վնասներին հասցեագրման Հայաստանի խնդրանքին ընդառաջելու և երեք կամուրջներ Հայաստանին տրամադրելու համար։

Օրվա նշանաբանի ներքո դեսպանն անդրադարձավ և հարգանքի տուրք մատուցեց անմահության ճանապարհը բռնած նահատակ զինվորականների և կամավորների հիշատակին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև 2020թ-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանին, ով հանդիսանում էր Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի շրջանավարտ։ ՀՀ դեսպանը նաև հիշատակեց 1994թ-ին զոհված Արմեն Սաղոյանի ընտանիքի կորստին՝ գնահատելով հարազատների ներկայությունը միջոցառմանը։

Դեսպանն, ամփոփելով իր ելույթը՝ նշեց, - «Խոսքիս ավարտին կցանկանայի նշել, որ այսօր մենք հրավիրել ենք հունահայ կոմպոզիտոր Միրան Ցալիկյանի «Նոստալգիա» փողային նվագախմբին՝ ներկայացնելու մի շարք հայկական ստեղծագործություններ, որոնցից առաջինը կլինի 1970-ական թվականներին հայ մեծանուն ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Երազ իմ երկիր» երգը, որը Հայոց ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում ապրող Հայրիկի տուրքն է երազելի իր հայրենիքին։ Այդ ժամանակ նա չէր պատկերացնում, որ «երազի երկիր Հայաստանը» անկախ հանրապետություն կդառնա 1991 թ․-ին և որ իր այդ երգը Հայաստանի զինված ուժերի օրհներգը կդառնա։ Եւ որպեսզի մեր երկիրը նորից չվերածվի «երազ իմ երկրի» մեր պարտքն ու պարտականությունն է անել ամեն բան, որպեսզի պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Եւ այս սրբազան առաքելության առաջին իրագործողը Հայաստանի Զինված ուժերն են»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ նշելով զիված ուժերի ռազմական կրթությունից մինչև նոր ռազմական համագործակցության ուղղությունների ընդլայնման գործընթացը, որը վերակառուցում է ՀՀ Անվտանգության Խորհրդի կողմից սահմանված ուղենիշները։ ՀՀ ռազմական կցորդը նշեց նաև, որ այս բոլոր բարեփոխումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ ՝ունենալ հզոր բանակ, որըկարող է պաշտպանել և պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Ռազմական կցորդը նշեց բազմակողմ բարեփոխումների գործընթացում ՝ միջազգային գործընկեր երկրների դերը՝ հատկանշելով Հունաստանին առաջնային այս համատեքստում։ Ամփոփելով իր խոսքը ռազմական Կցորդը Հունաստանի հետ համագործակցությունը համարեց որպես համագործակցություն առանց սահմանների. համագործակցություն, որտեղ «Ոչ» բառը գրեթե բացակայում է։

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ «Նոստալգիա» անսամբլը, որին հաջորդեց ընդունելություն։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել