Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավելի լայն և ուշադիր նայեք ու կտեսնեք, թե որն է հայկական ռազմական մշակույթը, մշակույթը բոլորովին այն չէ, ինչ կարելի է տեսնել-շոշափել. Արմեն Այվազյան


Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել  է․

«Այսօր ՖԲ էջիս մի օգտատիրոջ հետ փոքր զրույց-բանավեճ ունեցա։ Կարծում եմ, արժե այն ներկայացնել նաև առանձին գրառմամբ (մանր կրճատումներով), որովհետև հարցը վերաբերում է հայոց ռազմական մշակույթին, որի գոյությունը ոմանք մերժում են, չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել։Հունվարի 28-ին շնորհավորելով Հայկական բանակի օրը, մասնավորապես, գրել էի. «Հայկական բանակն ունի առնվազն 3,5-հազարամյա պատմություն, գուցեև ավելին։ Այս փաստը գիտակցելուց հետո միայն հայերը կսկսեն հասկանալ իրենց պատմությունը, իրենց մշակույթը և իրենց հոգեկերտվածքում խոր արմատներ ձգած արժեհամակարգային դրույթները, որոնք սերում են հին ու միջնադարյան հայկական գերհեղինակավոր ու ստվարաթիվ ռազմական դասից»։

Այս միտքը ֆեյսբուքյան մի օգտատեր մերժել էր՝ գրելով, թե «Պատմություն ունենալը չի նշանակում ունենալ մշակույթ, [հայկական] ռազմական մշակույթը կորել է։ Դժբախտաբար մենք ժառանգել ենք սովետական մշակույթը... Մշակույթը այն է, ինչով այսօրվա զինվորը, իսկ որ ավելի կարևոր է, գեներալը առաջնորդվում է։ Ինչքանով շփվել եմ, դեռ հեռու ենք, ու ձեր ասածը իմ ականջին հնչում է որպես ուղղակի գեղեցիկ խոսքեր, դժբախտաբար իհարկե․․․»։ Պատասխաններումս նշել եմ. 

«Հին և միջնադարյան հայոց ռազմական մշակույթը, իհարկե, չէր կարող ամբողջությամբ պահպանվել, բայց դրա կարևոր բաղադրիչները, մասնավորապես արժեհամակարգային դրույթները պահպանվել, սերնդեսերունդ փոխանցվել և խորապես ներծծվել են հայկական մշակույթի տարբեր բնագավառների մեջ, այդ թվում՝ գրականության, բանահյուսության, երաշժտության, ճարտարապետության...

Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ գրքում՝ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4–5-րդ դարեր)»։Ձեր ամնիջական-անձնական շփումները նկատում եք, իսկ Արցախյան 1-ին, 2-րդ և 3-րդ պատերազմներում կամավորության ու հերոսության հազարավոր դեպքերը չեք նկատում։

Զինվոր էլ կա, զինվոր էլ, գեներալ էլ կա, գեներալ էլ։

Եթե մեր ռազմական մշակույթը մեռած լիներ, կամավորական ջոկատների անունները չէին դրվի «Արաբո», «Տիգրան Մեծ», «Սասունցի Դավիթ» և «Սասնա Ծռեր» (կազմավորվել է, ի դեպ, 1991 թ.) անուններով։ Այդ տարիներին չէին գրվի ու չէին երգվի տասնյակ ռազմահայրենասիրական երգեր, որոնցում հիշատակվում են մեր հին հերոսները։

Չէին ստեղծվի հին ու նոր հերոսների գեղանկարներ հայկական ավանդական միջնադարյան տարազով։ Չէին քանդակվի տասնյակ ճարտարապետական մեծ ու փոքր կոթողներ, որոնցում կենտրոնական տեղ են զբաղեցնում հին հայկական զինանշանները։ Չէին նկարահանվի հայոց ռազմական պատմությանը նվիրված կինոֆիլմեր, որոնցից ամենավերջինը Նժդեհի մասին ֆիլմն էր։ Մի քանի տասնյակ հայ գնդերեց քահանաներն էլ չէին կատարի իրենց հազարամյակներով սրբագործված հոգևոր ծառայությունը Հայկական բանակում։

Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Այնպես որ՝ ավելի լայն և ուշադիր նայեք ու կտեսնեք, թե որն է հայկական ռազմական մշակույթը։ Մշակույթը բոլորովին այն չէ, ինչ կարելի է տեսնել-շոշափել սահմանափակ թվով անձնական շփումներում»։Իսկապես, կարելի է շատ ավելի ընդարձակ պատասխանել այն հարցին, թե ինչ չափով է պահպանվել հայոց ռազմական մշակույթը և ինչ ազդեցություն է գործել ներկա հայկական մշակույթի վրա, բայց, կարծում եմ, այստեղ այսքանն էլ բավարար է։ 

ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿԼԻՆԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՀԱՅ ԱԶԳԸ»։

Լրահոս

ԱՄՆ-Հնդկաստան առևտրային գործարքը վերաբերում է նավթին և պաշտպանության ոլորտին. Reuters
Իրանը հնարավոր է համաձայնի տեղափոխել հարստացված ուրանը ՌԴ․ NYT
Ինդոնեզիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին անվանել է լավ գործընկեր և ընկեր
NYT. Իրանը պատրաստ է դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ ԱՄՆ-ով համաձայնության հասնելու համար
ՈւՂԻՂ. Արշակ Սրբազանի դատական գործի վերաբերյալ որոշման հրապարակումը
Իլոն Մասկը կարծում էլ, որ ԱՄՆ-ում սկսել է նոր քաղաքացիական պատերազմ
ԵԱՀԿ-ն ցանկանում է վերահսկել Ուկրաինայում խաղաղությունը
Թրամփը մեղադրել է The New York Times-ին իր աշխատանքի մասին ինֆորմացիան խեղաթյուրելու մեջ
Ավստրիայի բնակիչների 58%-ը դեմ է Ուկրաինային հավելյալ 3 մլն եվրոյի հատկացմանը
Ավելի քան 30 կոլումբիացի զինյալներ փետրվարին կմիանան Ուկրաինայի զինված ուժերին
Թրամփը Էպշտեյնին մեղադրել է իր ընտրական հաղթանակը խափանելու փորձի մեջ
Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացումը՝ փոխարենը ինչ-որ բան ստանալու դիմաց․ Խամենեիի խորհրդական
ԱՄՆ-ի հարվածի դեպքում Իսրայելը կդառնա Թեհրանի թիրախը. Խամենեիի խորհրդական
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ
Գազայի բնակիչները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բժշկական օգնություն ստանալու նպատակով մուտք են գործել Եգիպտոս
Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ»
Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ»
Երևանի կոնյակի գործարանը ապահովվում է Գեղամ Գևորգյանի առողջապահական ապահովագրությունը. «Ժողովուրդ»
Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»
Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին. «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան

Աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը. Վարդան Ոսկանյան

Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար․ Վահագն Ալեքսանյանն՝ առողջապահության ապահովագրության մասին

Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ

Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս

Փորձ է արվում ստեղծել կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում․ Արմեն Այվազյան

Կասկած չունեմ, որ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հայկական կողմի խնդրանքով․ Աշոտյան

Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով

Ախուրյանցի Անոյի անունը որ Ժոզեֆինա դնեք, բա՞ն կփոխվի․ մի՛ ֆռցրեք ու միջանցքի անունը TRIPP դրեք. Արմեն Աշոտյան

Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր

«Բարենորոգիչները» թող նայեն կարգալույծներին ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան․ Սամվել դպիր

Շնորհակալ եմ, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Հայրապետի․ Կանադահայոց թեմի առաջնորդ

Ավտովթարների զnhերի թիվը կայուն ձևով նվազում է․ Փաշինյանը թվեր է բերել և նշել պատճառներից մեկը

Ալիևը պաշտոնական Երևանին անվերապահ կապիտուլյացիա է պարտադրել. Արթուր Խաչատրյան

«4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան

Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը. Տիրատուր քահանա Սարդարյան

Ադրբեջանական բենզինը շուտով կվաճառվի ցածր գնով․ Պապոյան

Վերջին օրերին տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ․ Տեր Արտաշես քահանա