Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատակցին ու ստացել նրանից 40 մլն դրամ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ:

Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:

Իրավապահներին Սուսաննա Արիստակեսյանը հայտնել է. «Տնօրեն Սերգեյ Կարապետյանը եկավ, դուրս հանեց ինձ, չթողեց` պարզաբանումներս ներկայացնեմ: Ես Վաչագան Ղազարյանի վճարած 80 հազար դրամ կտրոնը ջնջել եմ, բայց գումարը եղել է դրամարկղում, ինչո՞ւ պետք է 40 մլն դրամ վճարեի:

Մի քանի օր հետո ամուսնուս` Գրիշա Ղազարյանին, Վաչագան Ղազարյանը կանչեց նախագահի նստավայր. կարճ զրույցի ժամանակ նրան ասել էր, որ պետք է 20 մլն դրամ վճարի իրեն», – հավելել է Սուսաննա Արիստակեսյանը:

«Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ կստանամ, հետո չասեք` «գռուզիտ» արեցի», – ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի` հեռախոսային թույլտվությամբ:

Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը եւ ԱԱԾ-ից Հայկը:«Ինձ եւ ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել` «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»:

Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում:

Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018-ին` հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է:Փաստորեն, իր աշխատակցին ճնշելու, գումարներ ստանալու արարքը հայրենի իրավապահները համարում են օրինաչափ:

Ավելին` պետությունը Վաչագան Ղազարյանի հետ գործարքի է գնացել ապօրինի ծագման գույքի գործով, եւ Ղազարյանը մինչ օրս անպատիժ շրջում է:

Մենք փորձեցինք նաեւ երկրորդ կողմից ստանալ պարզաբանումներ, սակայն Վաչագան Ղազարյանն ու նրա կողմնակիցները հրաժարվեցին այս գործի վերաբերյալ մեր հարցադրումներին պատասխանելուց»:

Լրահոս

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Լրացուցիչ նորություններ

...

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞