«Գործընկերների հետ ուղևորվում ենք Նազարբեկյան 40, որտեղ ընթանում է Ղարիբ Բաբայանի դատը»,-հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ նշելով Գեղամ Մանուկյանին ու Գառնիկ Դանիելյանին։
Նա մանրամասնում է. «Ղարիբ Բաբայանին ցանականում են կալանավորել Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար՝ նրան մեղադրելով ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ։
Ավելի վաղ կապի մեջ եմ եղել ընտանիքի անդամների հետ, ովքեր փաստել են, որ Ղարիբ Բաբայանի դեմ հետապնդումները սկիզբ են առել դեռ երեկվանից»։