Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր բեռ քաղաքացիների ուսերին ու նոր խնդիրներ բոլորի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն անհանգստությունների, բուռն քննարկումների և մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս:

Ի մասնավորի՝ օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ հանրության շրջանում առկա մտահոգություններին: Նրա խոսքով, հայտարարագիրը Հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ:

Տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները շեշտում են, որ դա եկամուտների հայտարարագիր է, մինչդեռ, ըստ Սարգսյանի, դա եկամտային հարկի հաշվարկ է, իսկ նպատակն իրավական ակտով անձանց հարկումն է: 

Քաղաքացիները տարակուսած էին, որ պետք է հայտարարագրեն ցանկացած չափի գումարային գործարք:

ՊԵԿ-ն «արձագանքեց» առկա դժգոհությանը՝ փոփոխություն կատարվեց որոշման մեջ, որի համաձայն պետք է հայտարարագրել միայն 300 հազար դրամից ավելի արված գործարքները:

Սարգսյանի խոսքով, այստեղ թյուրըմբռնում կա, մասնավորաբար՝ մինչև 300 հազար դրամ չհայտարարագրելու հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: «Նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ո՞վ է որոշում՝ այդ գումարը նվիրատվությո՞ւն էր, պարտքով ստացված գումա՞ր, չհարկվո՞ղ էր, թե՞ ոչ»:

Քաղաքացիական օրենսգրքի 595 և 878 հոդվածների համաձայն, նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր, ուստի միայն դրանք են օրինական համարվում:

Մինչդեռ նախկինում պայմանավորվածությունները մեծմասամբ բանավոր էին: Ստացվում է, որ եթե 2024 թվականին քաղաքացին ունեցել է այդպիսի գործարքներ, բայց չունի պայմանագրեր, ապա պետք է դրանք վերականգնի, հակառակ պարագայում՝ կարող է խնդիրների առաջ կանգնել:

Եկամուտները հայտարարագրելու որոշումը իշխանությունները բնորոշում են որպես կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոց: Սարգսյանը սա կեղծ թեզ է համարում: Վստահ է, որ առանց այս գործիքի կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձի դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով:

Մեկ այլ մտահոգությունը վերաբերում է բանկային գաղտնիքին: Ակնհայտ է դառնում, որ շատ քաղաքացիներ պարզապես չեն կարողանալու ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և դիմելու են նման ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների և անհատների: «Ֆիզիկական անձի համար չկա տարբերություն՝ իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչոր աշխատակից:

Ու ոչ ոք չգիտի՝ որտե՞ղ է օգտագործվելու քաղաքացու բանկային գաղտնիքը»:Եկամուտների հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն, ինչն էլ իր հերթին դառնալու է ավելորդ բեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Կարծիքներ կան, որ այն կնպաստի երկրում աղքատության ցուցանիշի բարձրացմանը, համատարած ֆինանսական վերահսկողությանը, սա էլ իր հերթին կհանգեցնի քաղաքացիների արտագաղթի ծավալների ավելացմանն ու ներգաղթի նվազմանը:

Սարգսյանի դիտարկմամբ, արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում պետք է իրենց եկամուտները 20 տոկոսով հարկեն, ու հաշվի առնելով փոխարժեքային այսպիսի անբարենպաստ պայմանները՝ կորոշեն իրենց ընտանիքներին տեղափոխել Հայաստանից:

Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ