Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունները նույնպես սպասման «ռեժիմում» են. ի՞նչ ճակատագիր կունենան Հայաստանի արևմտյան «դրամաշնորհային» շրջանակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը:

Ավելին, նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյո՞ք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին:

Սա զգալի անհանգստություններ է առաջացրել տարբեր երկրներում այն շրջանակների մեջ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությունն ապահովել են ամերիկյան, այդ թվում՝ USAID-ի ֆինանսավորմամբ:

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Ուկրաինայում USAID-ի մասնաճյուղը հրահանգ է ստացել դադարեցնել այդ երկրի տարածքում բոլոր ծրագրերն ու ծախսերը։

«Հնարավոր է, որ հայաստանյան ՀԿ-ները, որոնք փոխկապակցված են USAID-ի հետ և ստանում են նրանից ֆինանսավորում, մոտ ապագայում նույնպես դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ տարածքում»,- գրում են հեղինակները և հավելում, որ Հայաստանի «գրանտակեր», ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների շրջանում Թրամփի վարչակազմի նոր որոշումը խուճապ է առաջացրել, քանի որ նրանք կարող են զրկվել իրենց ֆինանսավորումից և կա՛մ դադարեցնեն իրենց գործունեությունը, կա՛մ սկսեն փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ձևավորվել է արևմտյան, հատկապես ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների ցանց, որոնք զբաղված էին արևմտյան շահերի փիառով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ։ Խոսքը, ընդ որում, ընդհանուր առմամբ միլիոնավոր դոլարների մասին է:

«Ջորջ Սորոսը ստեղծել է ՀՀ-ում և աշխարհի տարբեր անկյուններում «ՀԿ-ների կայսրություն». նա այդ ՀԿ-ների միջոցով գունավոր հեղափոխություններ է իրականացնում կամ փոխում է տվյալ երկրների արտաքին քաղաքականությունը։

Սորոսն իր առանձին շահերն ունի, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների հետ։

Սորոսը կարող է ավելացնել ՀԿ-ների ֆինանսավորման ծավալները, եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորումը:

ՀՀ իշխանություններն ունեին սերտ կապեր այդ ՀԿ-ների հետ, և այդ ՀԿները վայելում էին քպականների աջակցությունը։Այժմ, երբ գլոբալիստների աջակից Բայդենին փոխարինել է Դոնալդ Թրամփը, որը ցանկանում է դադարեցնել ուկրաինական պատերազմն ու կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ՀՀ-ի արևմտյան գրանտակեր շրջանակները թայմ-աուտ են վերցրել՝ հասկանալու համար իրենց ապագա ճակատագիրը»,- գրում է «Հանրապետության հրապարակ» ալիքն ու հավելում, որ ՀՀ գործող իշխանությունները նույնպես սպասողական վիճակում են և հայտարարել են, որ ցանկանում են ամրապնդել կապերը Թրամփի նոր վարչակազմի հետ՝ դրանով մեսիջ ուղարկելով Սպիտակ տուն։

Ըստ հեղինակների, եթե ԱՄՆ-ն որոշի այլևս չֆինանսավորել ՀՀ-ում առկա բազմաթիվ ՀԿ-ներ, ապա ՀՀ իշխանությունները կարող են այդ ՀԿ-ների ֆինանսավորումը վերցնել իրենց վրա՝ տարբեր դրամաշնորհներ տրամադրելով այդ կառույցներին, սակայն այդպես նրանք հակադրվելու են Թրամփի վարչակազմին և ԱՄՆ դեսպանատանը, ինչը կունենա աշխարհաքաղաքական հետևանքներ գործող իշխանությունների համար, ըստ այդմ՝ նրանք բացահայտ ձեռնոց չեն նետի Թրամփին։

«Մյուս տարբերակով այդ ՀԿ-ները կարող են գտնել ֆինանսավորում այլ արևմտյան դեսպանատներում. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, միգուցե նաև Կանադան և այլ երկրներ կարող են իրենց վրա վերցնել այդ ՀԿ-ների ֆինանսավորումը՝ այդ կերպ նաև ստանալով ազդեցության լծակներ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա և հակադրվելով Թրամփին»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման պարագայում Վաշինգտոնն այլևս չի ցանկանա ֆինանսավորել հակառուսական, ռուսաֆոբ քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ներին՝ դա նաև կլինի աշխարհաքաղաքական ժեստ Մոսկվային։

Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ