Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$679.66

BTC

$105246

ADA

$0.959134

ETH

$3252.16

SOL

$240.68

6 °

Yerevan

7 °

Moscow

24 °

Dubai

7 °

London

-5 °

Beijing

6 °

Brussels

6 °

Rome

10 °

Madrid

BNB

$679.66

BTC

$105246

ADA

$0.959134

ETH

$3252.16

SOL

$240.68

6 °

Yerevan

7 °

Moscow

24 °

Dubai

7 °

London

-5 °

Beijing

6 °

Brussels

6 °

Rome

10 °

Madrid

ՆԳՆ-ում 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ

2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։

Մասնավորապես՝

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 274,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 95,
– պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 130,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
– աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ 1,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 50։
Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «Նախազգուշացում», 5 «Նկատողություն»։

Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 11,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,
– հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 2,
– ծառայությունը դադարեցվել է՝ 2:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 3 «Նախազգուշացում», 4 «Նկատողություն»։

ՆԳՆ ենթակա կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 30 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 23 «Նկատողություն», 7 «Խիստ նկատողություն»։

2024թ․ ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել 51 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել են 46 քրեական վարույթներ (36-ը՝ ոստիկանության ծառայողների, 1-ը՝ փրկարար ծառայության, 5-ը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, 2-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, 1-ը՝ ենթակա կազմակերպությունների աշխատակիցների, 1-ը՝ քաղաքացիների վերաբերյալ։

Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, գողության, շորթման, փաստաթղթեր հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, հրազենի, զենքի, ռազմամթերքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։

Միաժամանակ, Ներքին գործերի նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 6 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութեր: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Բացի այդ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը՝ հետաձգվել:

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային են հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության և վստահության ամրապնդման գործում։

Լրահոս

Սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի ՀՀ-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի հարևանությամբ․ Փաշինյան (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը մտահոգված է Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության ամրապնդմամբ (տեսանյութ)
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով (տեսանյութ)
Ովքեր են Ամերիկայի ավիավթարի զոհերը (տեսանյութ)
Անաչառների վառարանը «միամիտ» լոռեցուց պողպատ է ձուլում․ Մամիկոն Ասլանյան
Կուբան մերժել է Թրամփի որոշումը միգրանտներին Գուանտանամոյի ռազմակայանում տեղավորելու մասին
Եթե նրանք որեւէ երկրի տալիս են փող, բնական է, որ այդ փողը տալիս են այդ երկրի հարկաբյուջետային քաղաքականության որոշակի պայմաններով. Բադալյան
ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը
ԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել ԽՍՀՄ քաղաքացիների
Մելանի Ժոլին Մարկո Ռուբիոյին նախազգուշացրել է ամերիկյան նոր մաքսատուրքերի դեպքում Կանադայի պատասխան միջոցների մասին
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
Համասը եւս յոթ պատանդի է հանձնել Կարմիր Խաչին
Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
Փաշինյանի որ մի քայլն է, որ թափանցիկ է. հարցում (տեսանյութ)
Վաշինգտոնում ինքնաթիռի կործանումից հետո գետից դուրս է բերվել ավելի քան 30 դի
Նեթանյահուն պահանջել է երաշխավորել պատանդների անվտանգությունն ազատ արձակվելուց հետո
Շոլցը քննադատել է Բունդեսթագի որոշումը՝ ընդունելու միգրացիոն ծրագիր
Ժողովրդի պահանջն է 100 դրամ, բոյկոտելու ենք․ հարցում (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ովքեր են Ամերիկայի ավիավթարի զոհերը (տեսանյութ)

Փաշինյանի որ մի քայլն է, որ թափանցիկ է. հարցում (տեսանյութ)

Ժողովրդի պահանջն է 100 դրամ, բոյկոտելու ենք․ հարցում (տեսանյութ)

Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի ավտոբուսին

Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ

Ոստիկանները չեն թողնում ցուցարարներին մոտենալ կառավարության շենքին․ «պատ» են կազմել (տեսանյութ)

Կենդանիների պաշտպանվածությունն ապահովելու համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ

Լարված իրավիճակ ու քաշքշոց՝ ոստիկանների և ցուցարարների միջև․ բերման ենթարկեցին Չախալյանին (տեսանյութ)

Ինձ քաղաքացիություն չտալը ճնշման մեկ այլ ձև էր. Չախոյան (տեսանյութ)

Անհետ կորածների ծնողները ԱԺ-ում են, նրանք փակ քննարկման են մասնակցելու (տեսանյութ)

Թող բյուջեն քիչ մսխեն, մենք մեղավո՞ր ենք, որ ամեն մեկը 5-6 հատ պադավատ ունի (տեսանյութ)

Եթե պետությունը դուրս է եկել փոքր եւ միջին բիզնեսի դեմ, կտրուկ քայլեր կանենք․ առևտրական (տեսանյութ)

Փաշինյանը 2 օրը մեկ ասում էր՝ գրկում ու համբուրում եմ ձեզ, բա օրենքն ընդունեց, ինչո՞ւ մեզ չհարցրեց (տեսանյութ)

Վարչապետն ասում է՝ գնացեք ԱՄՆ-ում հարկ տվեք, դու ինձ տեղ ցույց մի տուր, ես իմ երկիրն տվել եմ ու կտամ (տեսանյութ)

Թող կոռուպցիան ման գան իրենց մեջ, մենք հարկերը վճարում ենք, բայց չգիտես ինչու՝ մեր բյուջեն դատարկ է (տեսանյութ)

Արմավիրում կոյուղաջուրը լցվել է քաղաքացու բնակարան (տեսանյութ)

ՈւՂԻՂ. առեւտրականներն արդեն 3-րդ անգամ բողոքի ցույցի են դուրս եկել

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Լույս չի լինի

Դպրոցում աշակերտի բացակայությունների թույլատրելի շեմը և դրա հետևանքները