Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նամակ` պատերազմի դաշտից կորած եղբորս

Նամակ եղբորս՝ Արմենին, ում սպասում եմ 2020 թվականի հոկտեմբերի 2-ից

Աստված քեզ դեռ չծնված է փրկել։ Քեզ 9 ամիս մեր մոր արգանդում Աստված է պահպանել։ Երբ բուժքույրը մի շատ փոքրիկ մարմնով նորածնին մոտեցրել է մեր մորը, նա Աստծուն է քեզ տվել։ Չես կերել, Աստված է քեզ պահել։ Դու շատ սպասված ես եղել, դու երրորդն ես եղել երկու աղջիկ երեխայից հետո։ Մեր մայրը քեզ Աստծուն է տվել, իսկ Աստված պահել է։

Դու շատախոսել չես սիրում, բայց մեր սրտի բառերը կորկորդներիս քար են դարձել․ մեկ-մեկ գրում ու խոսում եմ, դու դա էլ կհասկանաս։ Դու շատ բաներ էիր ընդունում ու լուռ էիր, քչախոս։ Դու խաղաղ էիր, սիրելի ու լեցուն։ Աստված քեզ պահել է։

Օրեր առաջ հիշել էինք՝ ինչպես էիր երաժշտական դպրոցի համերգների ու հանդեսների օրերը թաքուն պահում բոլորից․ թաքցնում էիր, որ չգայինք, ներկա չլինեինք։ Այդչափ համեստ էիր դու։ Քիչ էիր խոսում․ հիմա գուցե մեզ հետ խոսելը ու մեզ մի հիմարություն պատմելը երազանք է քո համար։ Մենք մոլորվել ենք, Արմեն։ Կարոտը մեզ ընկեր է, մենք օդերում ենք, բայց Աստված քեզ պահել է։

 Ես հիշում եմ իմ ու քո հրաժեշտը․ հրաժեշտ չէր, մենք իրար ասացինք առայժմ, ես քեզ ամուր չեմ գրկել վերջին անգամ․ հիմա կուզեմ շուրթերս մատներիդ հպվեն, մի պարզ բան եմ ուզում, ի՞նչ է որ։ Քո վերջին զանգը ինձ էր․ ես քեզ հրաժեշտ չեմ տվել այդ օրը։ Ես քո խոսքերի մեջ հրաժեշտ չեմ զգացել։ Դու պիտի հաջորդ օրը զանգեիր։ 5-րդ տարին է գլորվում հաջորդ օրը չի եկել դեռ։ Ուզածս այս խավարի մեջ միայն մի հաջորդ օր է։ Ուզում եմ քնել ու հաջորդ օրը գա, լույսը բացվի։

Մենք քեզ հրաժեշտ չենք տվել․ մեր աղոթքները վերադարձի մասին են․ թող մթնշաղին հազիվ նշմարվի ստվերդ ․ թող շուրթերս հպվեն մատներիդ։ Ուզածս մի «պարզ» բան է՝ ներկայությունդ եմ ուզում։ Ուզածս մի «պարզ» ու «հասարակ» բան է․ թող քո շուրթերից լսեմ անունս․ թող ես անունդ տամ՝ դու պատասխանես։ Անունդ տամ՝ Արմեն․ այն ասես աղոթք լինի, իմ Արմեն անուն։ Անտեսանելի հեռվից թող ես լսեմ ոտնաձայնդ և ուրախության արցունքներս թող ծով դառնան կարոտիս օվկիանոսի մեջ։ Ձայնդ լսեմ, որ ծաղկի հոգիս։ 

Այն օրերին, երբ սպասում էինք զանգիդ( 2020-ի հոկտեմբերի 2-ից սկսած մինչև օրս ) անհասկանալի անհոգության մեջ էինք․ ես աղոթել եմ ուրիշների համար, բայց քո համար հանգիստ էի․ վստահ էի՝ Աստված քեզ կպահի․․․ Աստված քեզ պահել է․․․ Ես հիշում եմ մեր ծնկաչոք աղոթքները, հիշում եմ ոնց էինք փոթորկվում հեռախոսին եկած ամեն զանգից․ ես երբեք վատին չեմ սպասել․ ամեն զանգին կարծել եմ՝ դու ես։ Հիմա որ հետ եմ նայում՝ սարսափ եմ զգում․ այդ օրերի երկրային խավարի միջով մենք անցանք լուռ, առանց մեղադրանքի, առանց չարության․ մենք չչարացանք Արմեն, դու հաստատ էդպես կուզեիր։

 Մենք չենք տեսել՝ ինչ դժոխքի միջով է անցել մեր հայրը՝ քո մասին ամեն տեսակ լուր լսելիս, քեզ այստեղ-այնտեղ փնտրելով։ Մեր հայրը քեզ փնտրել է մասունքների մեջ, բայց չի գտել, որովհետև Աստված քեզ պահել է․․․ Մեր մայրը քեզ փնտրել է Աստծո մոտ՝ երկնքում, բայց չի գտել, որովհետև Աստված քեզ պահել է։

Դժոխքը երկրի վրա է, Արմեն․ դժոխքը մեր անցած օրերն են։ Ես հիշում եմ՝ ոնց էր մեր մայրը ուժերը կորցնում ու ընկնում, ես մեր ծնողների լացն եմ հիշում․ դժոխք էր․ մենք անհասկանալի անհոգության մեջ էինք․ լացում էինք, բայց հոգիները մեր ամեն պահ հուշում էին, որ ողջ ես։ Ինչքան ժամանակն անցնում է, ավելի է դժվարանում քեզ սպասելը, բայց Աստված քեզ պահել է, հարթել մեր կյանքի ուղիները։

Դու շատախոսել չես սիրում, դու համեստ ես, բայց եթե մի օր հանդիպենք, հատ-հատ կպատմեմ թե ինչպես եմ սպասել, որ կգաս ու կհանես ինձ այս կարոտի փոսից։ Կներես, որ ես մինչ այդ ապրելու եմ առանց քեզ․ դու ինձ շատ կօգների խորհուրդներովդ, դու քո լինելով ինձ շատ կօգնեիր։ Կներես, որ հաճախ մեր մոր դառնագին լացը տեսնել չեմ կարողանում, փախնում եմ սենյակից, փակում եմ ականջներս։ Մի թող, որ այդ լացի ձայնը միշտ մնա ականջներումս․ ծանր է, անասելի ծանր է այդ լացը խղճիս վրա։

Աստված քեզ պահել է, Արմեն։ Մենք սպասում ենք, որ մի մթնշաղի կնշմարենք ստվերդ։ Մեր սպասումը մի քարացած կարոտ է՝ բիրտ, կեղեքող։ Քո ընտանիքի արյունահոսող վերքերի սպեղանին քո վերադարձն է։ Մենք սպասում ենք, որովհետև հույսը երբեք չի ամաչեցնում ու այն ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է միայն մեր Տեր Աստծով։

«Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 17:7) 

Շարունակելի․․․․

Հ․Գ․ 44-օրյա պատերազմի մեկնարկից 7 օր անց եղբորս հեռախոսազանգերը լռեցին։ Մենք սպասում էինք, որ նա կզանգի Արցախից՝ Ջրականից (Գլոբուսի տակից, ինչպես Արմենն էր սիրում կոչել իր ծառայության վայրը)։ Արմենը բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 14-ին։ Կարանտինի մեջ է եղել մինչև սեպտեմբերի 4-ը՝ Ասկերանից տեղափոխվելով Ջրական։ Նա նույնիսկ երդում չէր տվել, երբ սկսվեց պատերազմը։

Լրահոս

«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը
Բագան. հազարավոր տաճարների հովիտը
Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները
«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ
ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել
Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել
ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում

Լրացուցիչ նորություններ

...

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն

Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)