Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպան աջակցեց Կոսովոյի ինքնորոշման իրավունքին՝ ժխտելով այն արցախահայության համար. Արմեն Գևորգյանի ելույթը


ԵԽԽՎ 2025 թ. ձմեռային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթ է ունեցել

«Նոր կանոնահեն միջազգային կարգի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ՝ մատնանշելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայություն սկսել են նահանջել միջազգային օրակարգից, ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Արցախի հայերի էթնիկ զտումները և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շինծու դատավարությունները Բաքվում ժողովրդավարական աշխարհում զարմանալիորեն ընկալվում են իբրև լեգիտիմ։

Արմեն Գևորգյանի ելույթը ներկայացվում է ստորև:

«Lիբերալ օրակարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը նահանջում են միջազգային օրակարգից, ինչպես և ժամանակին կանխատեսում էինք:

Տնտեսական ճգնաժամերը, սոցիալական մեդիայի հեղափոխությունը և աջ ծայրահեղական ու ձախ ծայրահեղական պոպուլիզմի աճը եվրոպական պետություններում հանգեցրել են խիստ բևեռացման և արդյունքում, ընդհանուր առմամբ, ավելի թույլ Եվրոպայի։

Հաճախ ենք ականատես լինում, որ շահերի և ձգտումների մեր ընդհանուր զգացումն առավել պարզ արտահայտվում է ինչ-որ մեկին դիմակայելու, այլ ոչ թե՝ ինչ-որ բանի ձգտելու միջոցով: Զարգանալու ընտրությունների շրջանակը, հատկապես՝ փոքր պետությունների համար, հանգեցվել է «մեզ հետ կամ մեր դեմ» անընդունելի պարզունակ երկփեղկվածության:

Եվ, որ ավելի վատ է, Եվրոպայում արված ռազմավարական ընտրությունները, հետապնդվող շահերի տեսանկյունից, նույնպես հետևողական չեն: Այսպես, պատերազմն Ուկրաինայում արժանանում է կատեգորիկ դիմադրության, մինչդեռ Թուրքիայի կայսերական հավակնությունները Սիրիայում ըմբռնումով են ընդունվում:

Միաժամանակ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Արցախի հայերի էթնիկ զտումները և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների շինծու դատավարությունները Բաքվում ժողովրդավարական աշխարհում զարմանալիորեն ընկալվում են իբրև լեգիտիմ։

Եվրոպան աջակցեց Կոսովոյի ինքնորոշման իրավունքին՝ ժխտելով այն արցախահայության համար։Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրոպայում ինքնության և առաջնորդության լուրջ ճգնաժամի հետևանք:Հարգելի' գործընկերներ,Հայաստանում այսօր ձևավորվում է մի իրողություն, որը կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ «Գնում ենք դեպի Արևմուտք, բայց՝ Ռուսաստանի հաշվին»։ Այստեղ շատերը գիտակցում են, որ նման մոտեցումը տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար հղի է նոր ռիսկերով ու մարտահրավերներով:

Պատասխանատու քաղաքական որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ շարունակվող գլոբալ ճգնաժամը կարծես թե ուղղորդում է դեպի «Յալթա-2» համաժողով, որը Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու և նոր աշխարհակարգ հաստատելու ջանք կլինի:

Շատ հավանական է, որ առաջնորդների եռյակը կրկին գերիշխի քննարկումներում, հատկապես՝ Եվրասիային վերաբերող հարցերում: Այդուհանդերձ, խորապես ցավալի կլինի, եթե Եվրոպան դուրս մնա այս կրիտիկական զրույցներից:

Երբ Եվրոպան թուլանում է, լինի դա ներքին, թե իր արտաքին քաղաքականության մեջ՝ չկարողանալով պահպանել ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների իր չափանիշները, նա վտանգում է կորցնել իր իսկ ինքնությունը և այն հավելյալ արժեքը, որ տալիս ենք աշխարհին:

Սա Եվրոպան իջեցնում է տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի՝ զուրկ որևէ բացառիկ ներդրումից: Եվրոպական պետություններում ներքաղաքական և ինքնության ճգնաժամերը և առանցքային հարցերի շուրջ աճող անմիաբանությունն ավելի են ուժեղացնում այս անկումը:

Թույլ տվեք ավարտել խոսքս՝ բարձրացնելով մեկ, բայց կենսական հարց. Եվրոպայի խորհուրդն ինչպե՞ս կարող է նպաստել Եվրոպայի քաղաքական ինքնության վերականգնմանը և առավել կանոնահեն միջազգային կարգի առաջխաղացմանն ինչպես իր սահմաններում, այնպես էլ՝ դրանցից դուրս»:

Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան