Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Յուրաքանչյուր օրը մեզ համար մեծ ցավ է․ Ինչ է պատմում Բաքվի դատարանում դատվող արցախցի Էրիկը

Iravunk.com-ը գրում է․


Շինծու քրեական գործով Բաքում շարունակվում 15 հայերի նկատմամբ դատավարությունը, ըստ ադրբեջանական կողմի, 2 հազար 548 դրվագով։ 15 հայերից մեկը արցախցի Էրիկ Ղազարյանն է, ով մինչ 2023 թվականի սեպտեմբերը՝ մինչ Արցախից հայերի բռնի տեղահանումն, ընտանիքի հետ բնակվում էր Մարդակերտի շրջանի Հաթերք գյուղում։


Որտե՞ղ եւ ինչպե՞ս է գերեւավարել Էրիկը, ինչո՞վ է հետաքրքրվում ամեն չորեքշաբթի Էրիկը Բաքվի բերդից, ինչի միջով են անցնում, ինչպես է բանտախուցը կիսում օկուպացված Արցախի նախկին ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի հետ, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Էրիկի տիկնոջ՝ Ալլա Էմիրյանի հետ, ով նախ վերապրեց ամուսնու գերեւվարման օրը․

-Ստեփանակերտի ու շրջական քաղաքների ռմբակոծությունից առաջ ամուսինս զանգահարեց, զրուցեցինք, դա մեր վերջին անավարտ խոսակցությունն էր։ Մայրիկիս, 11 ամսական աղջկաս հետ նստեցինք գյուղում հանդիպած առաջին մեքենան և ճանապարհին փոխելով ևս 2 մեքենա՝ հազիվ հասանք Ասկերանի օդանավակայան։ Հետո մեզ տեղափոխեցին Ստեփանակերտի հյուրանոց։ Մայրաքաղաքում կային բարի մարդիկ, ովքեր իրենց վերջին կտոր հացը կիսեցին մեզ հետ։ Ես ամենուր փնտրում էի այն մարդկանց ընտանիքները, որոնք ամուսնուս հետ են եղել։

Ուզում էի իմանալ՝ նրանցից գոնե մեկը կապի դուրս եկե՞լ է։ Գտա մի կնոջ, ում ամուսինը զանգահարել ու ասել էր՝ 6 հոգի ողջ են։ Իսկ ավելի ուշ իմացա, որ նա վերադարձած ամուսնու հետ տեղափոխվել է Հայաստան։ Սեպտեմբերի 29-ին էլ ամուսնուցս լուր չստացա։ Հասանք Գորիս, հետո տեղափոխվեցինք Սիսիան, որտեղ ապրում ենք մինչ օրս։ Մենք մի իրավիճակում էինք, երբ ապագան անորոշ էր, և վախ ու անհանգստություն կար։

Մեկ ամիս հետո իմացա ամուսնուս գտնվելու տեղը՝ նրան գերեվարել էին: Ուրախացա, որ ողջ է, բայց անհանգստանում էի, որ նա գտնվում է թշնամու ձեռքում։ Դրան հաջորդեց ամուսնուս զանգը։ Սկզբում զանգում էր ամիսը մեկ, իսկ հետո շաբաթը մեկ, հիմա ամեն չորեքշաբթի հեռախոսային կապ է հաստատվում Էրիկի հետ։ Էրիկի ձայնը միշտ ուրախ է հնչում, և երբեմն ինձ թվում է, որ այդ ձայնում վստահություն է լսում, որ նա անպայման տուն կվերադառնա, չնայած ինքս առհասարակ լավատես չեմ։ Թեև Էրիկի փաստաբանը միջնորդեց դատարանին խափանման միջոցը փոխել տնային կալանքով, ես չեմ հավատում Ադրբեջանի դատական համակարգի արդարությանը, բայց դեռևս հրաշքի հույս ունեմ։

Միգուցե ի վերջո արդարությունը հաղթի, և Էրիկն ու մնացած բոլորը ազատ արձակվեն։ Երազում եմ այն օրվա մասին, երբ նա վերադառնա իր փոքրիկ դստեր մոտ, իր ընտանիքին։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»
NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել