Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բացի մարդկային զոհերից, ընկերներիցս շատերը կորցրել են միլիոնավոր դոլլարներ. հայ արտիստները պատմել են հրդեհի հետևանքով անդառնալի կորուստների մասին


ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում օրեր առաջ բռնկված զանգվածային հրդեհները լիովին մարել չի հաջողվում, վտանգը շարունակում է արդիական մնալ՝ իրենց տները դեռևս չլքած բնակիչներրին ստիպելով կազմ ու պատրաստ լինել՝ ամեն վայրկյան տարհանվելու։

Լոս Անջելեսում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այժմ վիճակը համեմատաբար կայուն է։ Կրակը կարծես հաջողվում է մարել գոնե խիտ բնակեցված վայրերում, սակայն անտառային տարածքներում դեռ կրկին բռնկվելու վտանգ կա։

«Մենք կարճ ժամանակով էվակուացվեցինք՝ մինչև օդի մաքրության համապատասխան մակարդակի վերականգնումը։ Փառք Աստծո, կարողացանք դիմակայել  դժվարություններին…

Այժմ առավել կայուն է իրավիճակը»,- մանրամասնեց դերասանը` ցավով նկատելով, որ ահարկու կրակը նաև մարդկանց կյանքեր է խլել։ «Բացի մարդկային զոհերից, ընկերներիցս շատերը կորցրել են ոչ միայն միլիոնավոր դոլլարների կարողություն, ինչն ի վերջո  հնարավոր է նորից վերականգնել , այլ  անդառնալիորեն կորցրել են իրենց անցյալի երջանիկ հիշողություններին կապող  գրեթե ամեն իր. հիշատակ՝ մորից, զավակից, թոռից կամ ընկերներից… Շատերը հասցրել են վերցնել  ընդամենը անձնագիրն ու մի քանի կարևոր փաստաթուղթ։

Ընկերներիցս ոմանք պատմում են, որ տարհանման ժամանակ կրակն այնքան հեռու է եղել, որ համոզված էին՝ իրենց տանը չի հասնի, բայց արի ու տես որ հաշված ժամերի ընթացքում կրակը հողին է հավասարեցրել ամեն ինչ…

Նրանցից մեկը մեծ երաժիշտ է, և չի կարողանում իրեն ներել, որ իր հետ չի վերցրել իր վերջին նոտագրված երկու սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք գրվել էին երկու տարբեր ֆիլմերի համար»,- պատմեց Հովհաննես Բաբախանյանը։Դերասանի բնութագրմամբ՝ աշխարհը խելագարության եզրին է․«Մենք պետք է անդադր աղոթենք և ապաշխարելով խնդրենք Աստծուն, որ ների մեզ մեր գործած մեղքերի համար: Եթե ինձ հարցնեին «Ինչպես կապրեիր կյանքդ, եթե նորից ծնվեիր», ես կպատասխանեի.

«Առհասարակ չէի ցավեցնի ոչ ոքի»: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում կամա թե ակամա ցավ եմ պատճառել»,- մեզ հետ զրույցը եզրափակեց վաստակավոր արտիստը։ 

Գլենդելում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը շեշտեց՝ թեև կրակի բոցերն իրենց քաղաք չեն հասել, սակայն մեծ տարածություն ներգրաված հրդեհի հետևանքով օրեր շարունակ երկինքը ծխի մեջ էր, երկնքից, բառի բուն իմաստով՝ մոխիր էր թափվում։ 

«Ճիշտ է, Գլենդելն այդ առումով ապահով էր, բայց կան քաղաքներ, որոնք շատ են տուժել կրակից, թաղամասեր կան, որոնք մոխիրի են վերածվել։ Ալթադենայում, Փասադենայում և այլ տուժած քաղաքներում ապրող հայերը մեծ վնասներ են կրել, շատերն անտուն են մնացել։

Փասադենայում հայկական դպրոց է հիմնովին այրվել։ Քամիների պատճառով մեզ մոտ էլ հոսանքազրկումներ եղան, բայց այդքանով սահմանափակվեց մեր տուժելը։ Կա վարկած, որ հրդեհները մարդածին են։ Ոստիկանությունում արդեն իսկ բերման ենթարկվածներ կան»,- մանրամասնեց նա։ 

Նրա խոսքով՝ այս պահին համայնքն իր առօրյայով է ապրում՝ փորձելով վերադառնալ կյանքի բնական հուն։

Գլենդելում է ապրում նաև դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ափսոսանքով նկատեց՝ հրդեհի ճիրանում հայտնված քաղաքներում, Փասադենայի հարակից թաղամասերում վառվել է տների և բիզնեսների 60 տոկոսը։«Մեկը մյուսի հետևից վառվեցին Հոլիվուդի սարերը, Մալիբու ծովափի սարերը և նրանց հարակից բիզնեսները։ Մի քանի միլիոն դոլարը գերազանցող տներ մոխրացան, այդ թվում՝ հայերի»,- ցավով պատմեց Ռազմիկ Մանսուրյանը։ 


Լրահոս

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել