Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեք դիմավորենք 2025 թվականը որպես նոր պայքարի մեկնարկ. Դավիթ Անանյան


2025 թվականի նախօրեին ես գալիս եմ ձեզ մոտ ոչ թե շնորհավորանքներով, այլ մեր ընդհանուր իրականության ծանր գիտակցության ներքո ապագա ունենալու համար ներկան վերաիմաստավորելու խնդրանքով ու մաղթանքով:

գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Անցնող տարին նախորդ անհաջողությունների կրկնությունն էր։ 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցող ոչ պակաս դրամատիկ իրադարձությունները խորը վերքեր են թողել, որոնք առ այսօր թվում են անբուժելի։ Այս երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում մենք մարդկային կորուստներ ենք ունեցել, հայրենիք ենք կորցրել, մեր դեմքն ու ներքին եսն ենք կորցրել, իսկ որ ամենատխուրն է՝ մեր կորսված ներքին եսը արդարացում ու մխիթարություն է փնտրում քաղաքացիական ու քաղաքական ապատիայի և հիասթափության անվերջանալի շրջապտույտում:

Այսօր, նույն ապազգային քաղաքական քամին կրկին հայտնվել է հորիզոնում՝ ժողովրդի երեսին փչելով նախընտրական խոստումների ու կենսական պահանջները բավարարելուն ուղղված «բարի» նպատակների դատարկ շունչը։

Ի հակադրություն դրա ժողովուրդը թեև փոփոխություն է ցանկանում, բայցևայնպես սպասում է, որ իր ձայնը գուցե կլսվի և ինչ-որ մեկը պատասխանատվություն կստանձնի իր ներկան փոփոխելու և ապագան կերտելու համար: Բայց, սիրելի հայրենակիցներ, այդպես չի լինում։ Առանց համախմբման ոչինչ հնարավոր չէ։ Պատմությունը ցույց է տվել, որ համախմբված ու խիզախ ժողովուրդը կարող է հաղթահարել ամենամեծ մարտահրավերները։

Համախմբվելն անհրաժեշտություն է, եթե նույնիսկ թվում է, թե Հայրենիքի փրկության ու ազգային գաղափարների շուրջ համախմբումը պարզապես հեռավոր տեսիլք է։ Հարցեր տվե՛ք, պատասխաններ պահանջե՛ք, անտարբեր մի՛ մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ։ Չմոռանանք, որ պատմությունը միշտ կերտում են նրանք, ովքեր կարողանում են ըմբոստանալ, և թեև այն միշտ չէ, որ տանում է դեպի հեշտ ճանապարհ, բայց ավելի լավ ապագայի հույս է տալիս։

Եկեք դիմավորենք 2025 թվականը որպես նոր պայքարի մեկնարկ։

Եկե՛ք դառը ծիծաղի և արցունքների այս արտացոլման մեջ ուժ գտնենք մարտահրավեր նետելու անտարբերությանը՝ մեր շուրջը հավաքելով նրանց, ովքեր պատրաստ են համախմբվել հանուն իրենց երեխաների և իրենց Հայրենիքի ապագայի»։

Լրահոս

Իրանը պահանջել է, որ Քուվեյթն ազատ արձակի հանրապետության ձերբակալված քաղաքացիներին
Ալեքսան Շալջյանը դարձավ ԵԱ Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր
Հայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Քուվեյթը հшրձակվել է իրանական նավի վրա․ Արաղչի
Եթե ուզում եք պատերազմ լինի, գնացե‘ք և ընտրե‘ք Փաշինյանին. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը
Ցանցահենները Կարբի գյուղի տներից մեկում տեղադրել են մասնագիտացված տեխնիկա և հատուկ ծրագրերով խոշոր հափշտակություններ կատարել․ ՆԳՆ
Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
Աղետ ՌԴ-ում․ հրդեհ «Կրեմլ Իզմայլովո» զվարճանքի կենտրոնում (տեսանյութ)
Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի բազաներ
Թբիլիսիում և Բաթումիում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է
Ռուսական կողմը վերջին տարիներին բավականին լուրջ կախվածություն ունի նաև ՀՀ-ից․ Պարսյան (տեսանյութ)
Հայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ
Այս աղմուկը ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել․ տնօրենը աղմկահարույց ծեծկռտուքի մասին
Ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում. հաջողության բանաձևը մեկն է՝ հստակ քայլեր և հետևողականություն. Ռոման Մուրադյան (տեսանյութ)
Ընտրությոուներից հետո ինչպիսի ապագա եք տեսնում ՀՀ-ի համար.Հարցում քաղաքացիներից
Նիկոլ Փաշինյանը վարում է հստակ հակառուսական քաղաքականություն. Հրանտ Բագրատյան
Թրամփը ժամանել է Պեկին
Վեդեցու տրակտորն անհետացել է քաղաքական դրդապատճառով. պարզաբանում

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը