Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օրբանը ԵՄ-ին առաջարկել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ


Եվրամիությունը պետք է վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ քաղաքական փոխգործակցություն հաստատի Գլոբալ Հարավի երկրների հետ, որի հարգանքը Եվրոպան կորցրել է «Ուկրաինայում պատերազմի դիրքորոշման պատճառով», Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղած նամակում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։Ինչպես գրել է Bild-ը՝ հղում կատարելով փաստաթղթին, Օրբանն առաջարկել է երկխոսություն սկսել նաեւ Չինաստանի հետ եւ նախազգուշացրել է, որ ռազմական հակամարտության ինտենսիվությունն Ուկրաինայում առաջիկայում «արմատապես կսրվի»։Օրբանի կարծիքով՝ ԱՄՆ գործող նախագահը չի փոխի իր «ռազմական քաղաքականությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, բայց Դոնալդ Թրամփը հաղթանակից հետո անմիջապես  «պատրաստ կլինի հանդես գալ որպես խաղաղ կարգավորման միջնորդ»։ Թրամփը «հիմնարար պլաններ ունի այս հաշվով», հավաստիացրել է Հունգարիայի վարչապետը։Օրբանը նամակ է գրել Եվրոպական խորհրդի նախագահին Ուկրաինա, Ռուսաստան եւ Չինաստան կատարած այցերից հետո, ինչպես նաեւ հանդիպել է Թրամփին ԱՄՆ-ում։ ԵՄ ղեկավարները դատապարտել են նրա ուղեւորությունը Մոսկվա՝ ընդգծելով, որ նրան չեն լիազորել բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Եվրամիության անունից։ Օրբանի գործողություններին ի պատասխան՝ ԵՄ երկրները որոշել են բոյկոտել արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը Հունգարիան նախատեսում է անցկացնել օգոստոսի վերջին Բուդապեշտում։Իր այցելությունների արդյունքներով Օրբանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ Պուտինը եւ Սի Ծինփինը ակնկալում են խաղաղության բանակցությունների վերսկսում մինչեւ 2024թ. վերջ։ Այս առնչությամբ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել խաղաղ երկխոսություն սկսել՝ չսպասելով ԱՄՆ-ին, քանի որ Վաշինգտոնից նախաձեռնության սպասել չարժե առնվազն մինչեւ նոյեմբեր։Պուտինը ավելի վաղ ասել էր, որ պատրաստ է վերսկսել հարաբերություններն Արեւմուտքի երկրների հետ, որոնց նա անվանել է Ռուսաստանի հակառակորդներ, որոնք ցանկանում են պառակտում մտցնել եւ թուլացնել երկիրը ներսից։ «Ընտրությունը նրանցն է՝ մտադի՞ր են արդյոք նրանք այսուհետ եւս փորձել զսպել Ռուսաստանի զարգացումը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը եւ տարիներ չդադարող ճնշումը, թե՞  փնտրել համագործակցության եւ խաղաղության ճանապարհ»,- նշել է ՌԴ նախագահը։Պուտինն ընդգծել է, որ երկխոսությունը պետք է կառուցվի «ոչ ուժի դիրքերից, առանց մեծամտության, ամբարտավանության եւ սեփական բացառիկության»։

Լրահոս

Սպառնում եմ՝ սատկացնելու ու ծնկի եմ բերելու, ես ձեզ կզացնելու եմ․ Փաշինյան
Գերմանիան շարունակում է հայերի արտաքսումը․ նոր չարտեր է ժամանել Երևան
Մոն Սեն Միշել. Ֆրանսիայի քարե կղզի-ամրոցը
Ու՞ր ես գնում, սպասի, նախ շնորհակալություն ասա, որ զուգարանում գլխուդ չեն զղկում
Մենք առանց կողմնակի օգնության պետքա կարանանք ապրենք,հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ
Պուտինի Չինաստան այցի ընթացքում կողմերը կքննարկեն գլոբալ հարցեր
Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետեվ էսօր զուգարանում մարդ չի սպանվելու. Փաշինյան
Կալասը չի առաջադրվի Էստոնիայի նախագահի պաշտոնում
ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 11-րդ օրն է․ ՔՊ անդամները Արաբկիր վարչական շրջանում են
Դուք գողացել եք իմ հայրենիքը ու մի ամբողջ սերունդ ոչնչացրել․ ճշմարտությունն ու Փաշինյանի հիստերիան
CNN. Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու ծրագրեր
ՌԴ ՀՕՊ-ը երեկոյան և գիշերը խոցել է ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք
«Հարցումները քաղաքական ուժերին դուր գալու համար չեն». Gallup-ից արձագանքում են Կարապետյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում. պատգամավոր
Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի
Խոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներ

Լրացուցիչ նորություններ

...

ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից

Ֆրանսիան սոցցանցերի արգելք կսահմանի՝ մինչև 15 տարեկան երեխաների համար

Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա

Հնարավոր է՝ հրաբխային ժայթքումն էր Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառը

Մերցը մերժել է ԱՄՆ-ի կոչը՝ «սա մեր գործն է» արտահայտությամբ

Եվրոպայում հայտարարել են՝ Ռուսաստանին կհաղթեին, եթե այն միջուկային զենք չունենար

Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Եվրոպան անկարող է լուծել Ուկրաինայի հակամարտությունը

Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են

Դանիան պարտադիր զինվորական ծառայության կկանչի նաև կանանց

Մայիսին Բրիտանիայում խանութների գները փոքր-ինչ իջել են, բայց գնաճի ճնշումները աճում են

Լագարդը կարծում է, որ եվրոն կարող է դառնալ համաշխարհային առևտրի նոր չափանիշ

Yle. ՆԱՏՕ-ն հունիսին առաջին անգամ հետախուզական անօդաչու թռչող սարքեր կարձակի Ֆինլանդիայից

Իսպանիայում ընտանիքը գրեթե չորս տարի տնից դուրս չի եկել՝ վախենալով կորոնավիրուսից

ԵԽ պատգամավորի հայտարարությունը ՝ Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին (տեսանյութ)

Իտալիան 68 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար (տեսանյութ)

Եվրոպան օգտագործում է Զելենսկուն․ Ռադայի պատգամավոր (տեսանյութ)

Զելենսկիին վատ լուրեր են հայտնել Եվրոպայի անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)

Մակրոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով արևմտյան զորքերն Ուկրաինայում որպես խաղաղապահներ օգտագործել (տեսանյութ)

Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը