Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախարարն ինչո՞ւ պետք է գնա տուն ծառայողական մեքենայով, բայց չգիտես ինչու ասեն՝ մենք տրանսպորտային բարեփոխում ենք անում․ Առաքելյան

«Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմի ու շոուների մեծ վարպետ է: Տպավորություն է, որ այս երկրում էլ դարդ ու ցավ չկա, մնացել էր, որ միայն ծառայողական մեքենա կրճատվի: Իրականում ողբերգությունն այն է, որ սրանով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ մեկ զբաղվում է պադավատներ կրճատելով, մեկ ցնցուղով… գառաժի վարիչի գործ է էլի: Ցավում եմ, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ամեն կառավարության նիստին զբաղվում է նախարարության միջին օղակի գործառույթներով »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով պետական ապարատի ծառայողական մեքենաները կրճատելու Փաշինյանի հրահանգին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մոտ 80-90 տոկոսով կրճատելու է պետական ապարատի ծառայողական մեքենաները։ Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Փաշինյանի աշխատակազմը 44 միլիոն դրամանոց նոր «պադավատ է» ստացել մեկ ամիս առաջ ու կրճատել 16 տարի առաջ ձեռք բերված երեք մեքենա, Մեսրոպ Առաքելյանը շարունակեց. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մի քանի ամիս հանրության աչքին թոզ փչելու համար մետրոներում ոտքով ման գալուց հետո, հիմա իրենց մեքենաների լուսամուտը չեն իջեցնում իրականությունը տեսնելու համար»: Մեր զրուցակիցը նկատեց, որ հանրության դժգոհությունը եւ՛ նախկին իշխանություններից, եւ՛ Նիկոլ Փաշինյանից վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաներին. «Այդ թվում Արայիկ Հարությունյանին, թե ինչու նա պետք է ծառայողական մեքենայով տուն գնա, գա, որեւէ մեկը չի կարող բացատրել:

Ծառայողական մեքենան պետք է ոչ թե կցվի բարձրաստիճան պաշտոնյային, այլ գործառույթին: Կան նախարարներ, որոնք իրենց գործառույթն իրականացնում են իրենց աշխատավայրից դուրս, բայց աշխատակազմի ղեկավարը եւ էլի տարբեր պաշտոնյաներ, երբ իրենց ամբողջ գործառույթն իրականացնում են նախարարության եւ կառավարության շենքերում ու այդ ծառայողական մեքենան իրենց ծառայում է գործից տուն ու տնից գործի գնալու համար, որեւէ տրամաբանություն չկա:


Ես՝ ինքս, նախարար եղած ժամանակ հրաժարվել եմ ծառայողական մեքենայից, որովհետեւ իմ մեքենայով գնացել եմ գործի, եկել տուն: Այո՛, կան նախարարներ, որոնց ծառայողական մեքենա իրենց գործառույթների համար անհրաժեշտ չէ: Նախարարն ինչո՞ւ պետք է գնա տուն ծառայողական մեքենայով, բայց չգիտես ինչու ասեն՝ մենք տրանսպորտային բարեփոխում ենք անում: Դե, այդ տրանսպորտային բարեփոխումից առաջինը թող օգտվի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը: Թող մի հատ առավոտ շուտ տրանսպորտով գնան աշխատանքի, տեսնենք ժամը 11-ի կառավարության նիստին կհասնե՞ն գործի, թե՞ չէ: Երբ որ մի երկու անգամ սովորական տրանսպորտով կգնան աշխատանքի, նոր կհասկանան՝ իրենք պետք է զբաղվեն աշխատելով, ոչ թե իրենց ժամանակը ծառայողական մեքենաների մեջ անցկացնելով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը
ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է
Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)

Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)

Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)

Հայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը

Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում

Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ)

Մահացել է Սամվել Մեսրոպյանը

Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ)

ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)

Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը

Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին