Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ Այս մասին հաղորդում է «Ակիպրես» լրատվական գործակալությունը։
Վարչապետի պարտականությունները կկատարի վարչապետի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։ Ակիլբեկ Ժապարովը վարչապետի Ղրղզստանի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հոկտեմբերից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնել են, որ Ժապարովի հեռանալուց հետո Ղրղզստանում նախարարների կաբինետի պաշտոնաթողություն տեղի չի ունենա, բոլոր նախարարները կպահպանեն պաշոնները։