Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հնարավոր է՝ առաջիկայում դեղորայքի պակաս լինի․ մանրամասներ՝ Սիրիայում տիրող իրավիճակից


Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո այդ երկրի հայ համայնքի համար առաջիկայում երկու կարևորագույն խնդիր կա․ առաջինն այն է, որ համայնքի անվտանգությունը երաշխավորված լինի, երկրորդը, որ նոր ձևավորվող իշխանությունների կողմից հարգվեն ինչպես հայերի կրոնական, այնպես էլ մշակութային իրավունքներն ու յուրահատկությունները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի, քաղաքացիների՝ այդ թվում նաև հայերի շրջանում տիրող տրամադրությունների, ինչպես նաև սպասվող իրադարձությունների մասին:

«Սիրիայում հայ համայնքի համար այժմ գոյություն ունի երկու կարևորագույն խնդիր. Առաջինը՝ տեսնել, որ համայնքի անվտանգությունը պաշտպանված է, և երկրորդը՝ համայնքի ինչպես կրոնական, այնպես էլ մշակութային իրավունքներն ու յուրահատկությունները լինեն հարգված իշխանությունների համար››,- նշեց Պողիկյանը:

 Նա տեղեկացրեց, որ Հալեպում այս պահին իրավիճակը կայուն է և, ընդհանուր առմամբ, քաղաքացիների մոտ տիրում է սպասողական վիճակ, քանի որ Սիրիայում դեռևս անցումային կառավարություն է կազմվում:

‹‹Հալեպում իրավիճակը հանդարտ է: Մարդիկ զգույշ են, սպասողական վիճակ է տիրում: Այս պահի դրությամբ հացի և այլ սննդամթերքի առումով տագնապ չկա, այդուհանդերձ, հնարավոր է՝ առաջիկայում դեղորայքի պակաս լինի: Տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի››,-նշեց Պողիկյանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:

Նրա փոխանցմամբ՝ ամենամեծ դժվարությունը կապված է երկրի տնտեսական վիճակի հետ, իսկ հայ համայնքը փորձում է գործակցել տարբեր համայնքապետերի, զանազան միությունների հետ, որպեսզի կարողանա օգտակար լինել հայ հայերին:

 ‹‹Հույս ունենք, որ իշխանության այս փախանցման շրջանը արագ և կազմակերպված ձևով կընթանա, որպեսզի դժվարություններ չստեղծվեն, և ժողովուրդը կկարողանա աստիճանաբար իր բնականոն կյանքին վերադառնալ››,-նշեց Զարմիկ Պողիկյանը:Անդրադառնալով երկրում հասարակ քաղաքացիների նկատմամբ զինյալների ցուցաբերած վերաբերմունքին՝ Պողիկյանը նկատեց, որ վերաբերմունքն առայժմ դրական է:

‹‹Ժողովրդի նկատմամբ վերաբերմունքն առայժմ դրական է, և նրանք խոստանում են հարգել Սիրիայի ժողովրդի բոլոր բաղադրիչները: Նրանք հավատում են, որ Սիրիան՝ ժողովրդի այս գունեղ պատկերով, միասնական ձևով պետք է առաջ ընթանա: Հավատում են, որ բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն. առայժմ այդպես են հայտարարում:

Նաև խոստանում են, որ ոչ մեկ կրոնական դժվարություն չպետք է ունենա, բոլոր համայնքները պետք է պահպանեն իրենց կրոնական և մշակութային ինքնությունը››,-մանրամասնեց Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:Խոսելով Հալեպում տիրող ընդհանուր տրամադրությունների մասին՝ Պողիկյանը տեղեկացրեց, որ արդեն այս օրերին 30 ընտանիք անձնական մեքենաներով Լաթաքիայից վերադարձել է Հալեպ:

‹‹Հալեպում իրավիճակը կայուն է: Լաթաքիայում, օրինակ, նախօրեին մտահոգություններ կային, որոշակի անվտանգային անկայուն իրավիճակ էր, քանի որ նրանց մոտ ընդդիմության ներկայության առումով սկզբնական օրերն էին:

Ինչ վերաբերում է Դամասկոսին, ապա այնտեղ նույնպես առաջին օրերին, երբ նախկին իշխանությունը տապալվում էր, քաղաքում տիրում էր անկառավարելի վիճակ, սակայն երբ արդեն այսօր կապ հաստատեցի Դամասկոսի հետ, տեղեկացա, որ իրադրությունը հանդարտ է, իսկ մարդիկ զուսպ սպասում են, որպեսզի որքան հնարավոր է շուտ պետական համակարգի բաղադրիչները վերսկսեն իրենց գործունեությունը››,-եզրափակեց Զարմիկ Պողիկյանը՝ ընդգծելով, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է տիրում, բայց այժմ իրադրությունն ավելի հանգիստ է, քան մի քանի օր առաջ:

Սիրիայի հակակառավարական ուժերը  Հոմս քաղաքը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել էր երկրից՝ կառավարման լիազորությունները փոխանցելով վարչապետին:

 ՌԴ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով:

Լրահոս

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում
Մակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել

Լրացուցիչ նորություններ

...

BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)

Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի

BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ)

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին