Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԱԿ-ը կարող է դուրս գալ իր խղճի դեմ, եթե Ադրբեջանը շարունակի մնալ որպես COP29-ն ընդունող երկիր. Կուշներ


ՄԱԿ-ը և ժողովրդավարական երկրները հավաքական առումով կարող են դուրս գալ իրենց խղճի դեմ, եթե Ադրբեջանը շարունակի մնալ  որպես COP29-ն  ընդունող երկիր։ Այս մասին  նշել է Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Բեռնար Կուշները՝ Le Monde  պարբերականում ներկայացնելով  COP29-ի վերաբերյալ իր տեսակետը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.«Թեև Ֆրանսիան ընկղմված է քաղաքական անորոշության մեջ, չպետք է աչքաթող անի նման խոշոր միջազգային իրադարձությունները, քանի որ բնապահպանությունը մեր առաջնորդների առաջնահերթությունն է: Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկրի ընտրությունը պետք է հիշեցնի մեզ այս մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ այդպիսով միջազգային  հանրությունը կարծես թե բախվում է իր սեփական հակասություններին:Ինչպե՞ս միջազգային հանրությունը կարող է արդարացնել նման կարևորագույն միջոցառման անցկացումը միջազգային իրավունքից շեղվող, ածխաջրածիններից զանգվածաբար կախում ունեցող և մարդու իրավունքները ոտնահարող մի երկրում, որը շարունակում է առանց որևէ հիմնավոր պատճառի կալանավորված պահել քսաներեք հայերի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի էթնիկ զտումից մեկ տարի էլ չի անցել, իսկ Ադրբեջանն արդեն արժանացել է COP29-ի նման հեղինակավոր իրադարձության անցկացման պատվին: Այս ընտրությունը ինչպես հումանիտար, այնպես էլ բնապահպանական բնույթի հարցեր է առաջացնում:Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության կոնվենցիան (UNFCCC) գործում է այնպես, կարծես վերջին ամիսների իրադարձություններն իրականում տեղի չեն ունեցել և այդպիսով Ադրբեջանին ազատ գործելու իրավունք է տալիս՝ շարունակելու միջազգային իրավունքի խախտումները: Ավելի քան ինը ամիս ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը շրջափակում պարտադրելուց հետո, 120 հազար հայերի զրկելով սննդից, դեղորայքից և վառելիքից, Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերահսկողության տակ առնել տարածքը և իրականացնելով իրական էթնիկ զտումներ։
Ավելի քան երկու հազարամյակների ընթացքում առաջին անգամ աշխարհի այս տարածաշրջանում ներկայում ոչ մի հայ չի ապրում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հեռանալիս խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի առաջադրված բարերար Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև ևս յոթ հայ քաղաքական առաջնորդներ պատանդ են վերցվել ադրբեջանական իշխանությունների կողմից։Նրանց անհիմն կալանավորումն առավել մտահոգիչ է, քանի որ ոչ մի օտարերկրյա դիտորդ կամ լրատվամիջոց իրավասու չէ ներկա գտնվել ընթացող դատավարություններին, ոչ էլ՝ տեղեկատվություն տրամադրել նրանց առողջական վիճակի մասին։ Գրեթե ինը ամիս այս պատանդներին ազատ արձակելու կոչերն աննկատ են մնացել: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է կրկնել, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը չի կարող տարանջատվել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքից»:

Լրահոս

Ալեքսան Շալջյանը դարձավ ԵԱ Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր
Հայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Քուվեյթը հшրձակվել է իրանական նավի վրա․ Արաղչի
Եթե ուզում եք պատերազմ լինի, գնացե‘ք և ընտրե‘ք Փաշինյանին. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը
Ցանցահենները Կարբի գյուղի տներից մեկում տեղադրել են մասնագիտացված տեխնիկա և հատուկ ծրագրերով խոշոր հափշտակություններ կատարել․ ՆԳՆ
Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
Աղետ ՌԴ-ում․ հրդեհ «Կրեմլ Իզմայլովո» զվարճանքի կենտրոնում (տեսանյութ)
Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի բազաներ
Թբիլիսիում և Բաթումիում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է
Ռուսական կողմը վերջին տարիներին բավականին լուրջ կախվածություն ունի նաև ՀՀ-ից․ Պարսյան (տեսանյութ)
Հայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ
Այս աղմուկը ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել․ տնօրենը աղմկահարույց ծեծկռտուքի մասին
Ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում. հաջողության բանաձևը մեկն է՝ հստակ քայլեր և հետևողականություն. Ռոման Մուրադյան (տեսանյութ)
Ընտրությոուներից հետո ինչպիսի ապագա եք տեսնում ՀՀ-ի համար.Հարցում քաղաքացիներից
Նիկոլ Փաշինյանը վարում է հստակ հակառուսական քաղաքականություն. Հրանտ Բագրատյան
Թրամփը ժամանել է Պեկին
Վեդեցու տրակտորն անհետացել է քաղաքական դրդապատճառով. պարզաբանում
Գիտնականները մայիսի 15-ին կանխատեսում են մագնիսական փոթորիկ և նոր ուժեղ բռնկում

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը