Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանում ձևավորվել է հրեշավոր համակարգ, որը խժռում է մարդկային կյանքեր, խեղում է ճակատագրեր, վտանգում է պետության գոյությունը. Վահե Հովհաննիսյան


«Նկարի տակի» սերունդը

Մարտի 1-ի՝ վերսկսվող դատավարությունում չկա մեղադրանք, չկա մեղադրյալ, չկա իրավաբանություն, բայց կա մի կարևոր բան՝ դատավոր, որը դրսևորում է ձեռքում ազդեցության լծակ ունեցող դեռահասի վարքագիծ։ Նա բացառություն չէ, հակառակը. Հայաստանում արդեն ձևավորվել է մի առանձին սոցիալական խավ կամ ենթամշակույթ։ Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս։ Սա ցավոտ, բայց արդեն կայացած փաստ է, որին առնչվելու ենք ավելի ու ավելի հաճախ։

Որտեղի՞ց եկան

Մենք մոռանում ենք, որ հայտնի մեկ հոգին արդեն 6 տարի է՝ իշխանության է, իսկ դա  բավարար է «մեծարգոների նոր սերունդ» ձևավորելու համար։ Այս 6 տարում գործել է մեծարգոների պատրաստման բնական դպրոց, դարբնոց, և հիմա Նիկոլն ունի սեփական կադրերի՝ իր սեփական լուսանկարի տակ մեծացած կադրերի պաշար։

Ու երբ շվարած հարցնում եք՝ սրանք որտեղի՞ց եկան, ովքե՞ր են, առաջ չկային, կամ՝ սա առաջ նորմալ մարդ էր, մի մոռացեք, որ արդեն 6 տարի է՝ իրենց պատից կախած հայտնի մեկ հոգու նկարի տակ և հայտնի պայմաններում նրանք կազմավորվել են որպես նոր խավ։ Այս խավը ձևավորվել է մի սպեցիֆիկ միջավայրում, որտեղ վեց տարի է՝ կարելի է սուտ ասել, վեց տարի է՝ կարելի է ամեն ինչ տապալել։

Նրանք տեսել են, որ կարելի է Արցախ կորցնել ու մնալ իշխանության, որ կարելի է Եռաբլուր կրկնապատկել ու հաջորդ օրը քեֆեր անել։ Վեց տարի տեսել է, որ կարելի է մի օր սա ասել, մյուս օրը՝ լրիվ հակառակը։ Եվ վերջապես, որ կարելի է քննչական կոմիտեից վերցնել ուրիշի նամակագրությունը, բացել կարդալ, բաժանել ու ստիպել թիմակիցներին՝ կարդալ։ Ու տեսել են շատ բաներ, որոնք մենք չենք էլ պատկերացնում, բայց որոնք նրանց դարձրել են հենց այդպիսին։

Այս մարդիկ ձևավորվել են այդ Հայաստանում։ Սա այլասերված ենթամշակույթ է։

Նրանք վստահ են, որ նկարի միջի մարդը ի՜նչ ուզի կարող է անել, ու չեն պատկերացնում, որ շուտով լինելու է Հայաստան, որտեղ նկարների միջի մարդիկ չեն անելու՝ ինչ ուզեն։

Կարմիր կոմիսարները

Վեցամյա կադրերից պահանջվում է շատ քիչ բան՝ արտասանել մեծարգո բառը՝ որպես ենթամշակութային պատկանելություն, հրապարակայնորեն ասել, որ կիսում են այս իշխանության արածների ամբողջ պատասխանատվությունը, և կատարել ցանկացած հրահանգ։

Զարհուրելի է, բայց մարդիկ, ովքեր երիտասարդ մայրեր են, կամ նոր պիտի դառնան, երիտասարդ տղաներ են, ովքեր ապրում են իրենց հազարավոր տարեկիցների արյամբ ոռոգված երկրում, առանց մտածելու ընդունում են այս խաղի՝ խիստ ժամանակավոր կանոնները։

Կարմիր կոմիսարների տեսակն այդպիսին է՝ պաշտոնի, փողի, իշխելու համը առած, առանց խորքային արժեքների, առանց պետության ընկալման, պատասխանատվության, առանց կատարվածի հանդեպ ցավի։ Խեղված սոցիումի  խեղված գաղափարախոսությունը «Իրական Հայաստանն է»։

Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, բարդ հարցեր իրենք իրենց երբեք չեն տալիս, բայց բոլշևիկի, ֆաշիստի, մաոիստի, խուտուի, պոլպոտականի համառությամբ՝ պատրաստ են ատամներով պահել առաջնորդի հռչակած «գաղափարը»։ Հայաստանում ձևավորվել է հրեշավոր համակարգ, որը խժռում է մարդկային կյանքեր, խեղում է ճակատագրեր, վտանգում է պետության գոյությունը։

Բայց այդ համակարգն ինքը կազմված է մարդկանցից։Եթե Նիկոլը վաղը իրեն հատուկ ոճով կանգնի ու ասի, որ Հովիկ Աղազարյանը հերոս է, ամենագաղտնապահն է ու հանրային բարոյականության պահապան հրեշտակը, ապա Ալենը միանգամից կասի, որ «ուզում է իր ձեռքերով գրկել Աղազարյանին»։

Իսկ վաթսունքանիսը, որ արդեն չեն բարևում Աղազարյանին, կսկսեն փաթաթվել նրան։ Որպես մարդ և որպես միավոր դեֆորմացվել են նրանք։  «Մեծարգո» ասողները նույնպես մարդիկ են. հանուն պաշտոնի դրան գնացող ցանկացածը կրում է պատասխանատվություն՝ թուրքին հանձնված Արցախի, Եռաբլուրի, ու այն վտանգների համար, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Լատենտ նիկոլականներն էլ են մարդիկ՝ իրենց ֆռազով «Նիկոլը մի բան չի, բայց ո՞վ…»։

Փոխել է պետք միջավայրը

Միջավայրը նրանցից շատերին հրեշ դարձրեց։ Չլիներ այս վեց տարին՝ մեծարգոների ենթամշակույթից շատերը, ովքեր առանց հասկանալու խանդավառությամբ հայտարարում են, թե «կիսում են կատարվածի ողջ պատասխանատվությունը», կլինեին նորմալ, գուցեև՝ լավ մասնագետներ՝ աճի և կայացման բնական ընթացքով։

Միջավայրը վճռորոշ է. գերմանացին մի միջավայրում տալիս է օրինապաշտ, արարող քաղաքացի է, մյուսում՝ Աուշվիցի հիմնադիր։ Իսկ առջևում, անշուշտ, ամոթի մեծ փուլն է՝ արածների, ասածների, տեսածների, լռածների համար… ոչ մի ժողովուրդ սրանից չի խուսափել։ 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին». Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)
Շտապ
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատում է. Մանրամասներ
«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով (տեսանյութ)
Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է ընդլայնի նավթի արդյունահանումը Հյուսիսային ծովում
ՀՀ ԱԳ նախարարը և և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Կողմ ենք խաղաղությանը, բայց ոչ մեզ նվաստացնելու ճանապարհով. Շահեն Հարությունյան (տեսանյութ)
Պատանիների փայլուն ելույթը` Թաոլու-Գունգֆուի ՀՀ առաջնությունում. ովքեր են հաղթողները
«Մագնեզիում խմե՛ք բրիֆինգներից առաջ, կօգնի»․ Զոհրաբյանը դիմեց ChatGPT-ին (տեսանյութ)
Կարևոր
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց
Երբ կարող է պատերազմ սկսվել Թուրքիայի և Իսրայելի միջև. Արշակ Սրբազանը չի կալանավորվի (տեսանյութ)
Ինչպես վիզուալ մեծացնել փոքր բնակարանը (տեսանյութ)
Թիրախում՝ Հորմուզը․ ԱՄՆ-ն սկսում է վտանգավոր խաղ (տեսանյութ)
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման դեպքեր (տեսանյութ)
ԱՄՆ-ն մոտենում է Իրանի ջրերին․ լարվածությունը հասնում է վտանգավոր կետի (տեսանյութ)
Քննչականը հաշվի չի առել նորածին ունենալը, սա ռեպրեսիա է․ փաստաբանը՝ Ղումաշյանի ձերբակալման մասին (տեսանյութ)
Սա հերթական քաղաքական միջոցառում է, ու սրանով չի ավարտվելու (տեսանյութ)
Կերակրող մորը՝ Գոհար Ղումաշյանին բերման են ենթարկել, սա իշխանության ջղաձգման, վախերի հետևանք է (տեսանյութ)
Որոշ համայնքների բնակիչներ ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր. Դանիելյան (տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia 24-ի եթերում
Սա տեռոր է երիտասարդ սերնդի, ազգի նկատմամբ. Գևորգ Գևորգյանը՝ Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել