Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանթինգտոնի հիվանդությունը ախտահարում է ոչ միայն նեյրոնները, այլեւ ուղեղի փոքր անոթները


Նեյրոֆիզիոլոգները նոր վկայություններ են հայտնաբերել այն մասին, որ Հանթինգտոնի հիվանդությունը ոչ միայն ուղեկցվում է նեյրոնների զանգվածային ոչնչացմամբ, այլեւ ուղեղի մանր անոթների աշխատանքի խափանումներով, ինչը զգալիորեն վատացնում է թթվածնի մատակարարումն ուղեղին։ Այս մասին տեղեկացրել է Լանքաստերի համալսարանի (Բրիտանիա) մամուլի ծառայությունը։«Գիտնականները հայտնաբերել են, որ Հանթինգտոնի հիվանդությունը ախտահարում է ոչ միայն նյարդային բջիջները, այլեւ ուղեղի մանր անոթները։ Դիտարկումները ցույց են տվել, որ ուղեղի անոթների աշխատանքի փոփոխությունները առաջ են գալիս դեռ մինչեւ Հանթինգտոնի հիվանդության առաջին տեսանելի ախտանշանների ի հայտ գալը, ինչից կարելի է օգտվել հիվանդության վաղ հայտնաբերման թերապիաների արդյունավետության եւ կենսակերպի փոփոխությունների գնահատման համար»,- նշվել է հաղորդագրությունում։Հայտնագործությունը կատարել է նեյրոֆիզիոլոգների խումբը՝ Լանքաստերի համալսարանի պրոֆեսոր Անետա Ստեֆանովսկայայի գլխավորությամբ, դիտարկվել է հիվանդության 30 կրողների եւ նույնքան էլ առողջ կամավորների ուղեղի աշխատանքը։ Գիտնականները հետեւել են պացիենտների ուղեղի ակտիվությանը ինֆրակարմիր սպեկտրոսկոպի եւ էլեկտրաէնցեֆալոգրաֆի օգնությամբ, ինչպես նաեւ ուսումնասիրել են նրանց սրտի եւ թոքերի աշխատանքը։Հետազոտողները բացատրել են, որ ուղեղի եւ արյան շրջանառության համակարգի փոխգործակցությունն իրենց հետաքրքրել է կենսաբանների վերջերս կատարած հայտնագործության իմաստով։ Պարզվել է, որ ուղեղի նեյրոնները պարունակում են մեծ քանակությամբ HTT սպիտակուց, որի սինթեզը խախտվում է Հանթինգտոնի հիվանդությունը կրողների մոտ։ Սա գիտնականներին մղել է այն մտքին, որ հիվանդության առաջացումը կարող է խափանումներ ստեղծել բջիջների աշխատանքում եւ թթվածնով ուղեղի մատակարարման հարցում։Հանթինգտոնի հիվանդություն ունեցողների մոտ  նյարդային բջիջների ակտիվության ռիթմերը, անոթների զարկերակները եւ շնչառական օրգանների աշխատանքը սինքրոնացված չեն եղել մեկը մյուսի հետ, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման թթվածնով ուղեղի ապահովման հարցում։ Սա բնորոշ չի եղել առողջ կամավորների համար, որոնց մոտ այդ բոլոր ռիթմերը սինքրոնացված են եղել։Հետազոտողների կարծիքով՝ Հանթինգտոնի հիվանդության այս առանձնահատկությունը կարող է օգտագործվել որպես բիոմարկեր, որը թույլ կտա ոչ ինվազիվ կերպով եւ ժամանակին հայտնաբերել դրա առաջացման առաջին նշանները։ Բացի այդ, հայտնագործությունը մատնանշում է այն, որ թերապիաները պետք է ոչ միայն դանդաղեցնեն նեյրոնների ոչնչացումը, այլեւ վերականգնեն ուղեղի մանր արյունատար անոթների աշխատանքը։Հանթինգտոնի հիվանդությունը նյարդային համակարգի ծանր հիվանդություն է՝ կապված HTT գենում մուտացիաների ի հայտ գալու հետ։ Գենի ներսում գենետիկ կրկնությունների չափից մեծ քանակությունը հանգեցնում է այն բանին, որ մոտ 30-50 տարեկանում ուղեղի նեյրոնները սկսում են մահանալ, ինչի հետեւանքով հիվանդությունը կրողներն աստիճանաբար կորցնում են վերջույթների շարժումների վերահսկողությունը, իսկ հետագայում նրանց մոտ խախտվում են նաեւ ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաները։

Լրահոս

Առաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդ
American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը
ԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին
Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել
Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»
Կանադայի վարչապետն առաջին անգամ Թուրքիա կմեկնի առանձին երկկողմ այցով
ԱՄՆ-ից պատվիրակությունը Flydubai-ի միջադեպից հետո կստուգի Իսրայելի ավիացիոն անվտանգությունը
Ստոկհոլմի Թագավորական պալատի մոտ ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ
Ավելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասին
Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել