Մայիսի 14-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղար Սերգիու Միխովի հետ։
Ինչպես հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և նախանշվել է առաջիկա անելիքների ծրագիրը։