Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տրամադրել 2025 թվականի հունվարի 2-ից: Կարգավիճակի գործողության ժամկետը 4-ից կկրճատվի մինչև 3 տարի, ինչը նվազագույնը թույլատրելի է ԵՄ օրենքներով: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրությանը:
Հրապարկման համաձայն՝ եկող տարվանից կացության կարգավիճակ ստանալը կմերժվի նաև այն անձանց, ովքեր կասկածվում են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր, ենթադրաբար, սպառնալիք են ստեղծում Ֆինլանդիայի ազգային անվտանգության համար: