Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան


Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։

Շատերի նման զարմանում եմ հասարակության անտարբերության, դեմքին ճպցրած լորձն անձրևի անվան տակ հանդուրժելու և անհատակսն անբարոյականը որպես հավաքական նոր «բարոյական» ընդունելու պասիվ համաձայնության վրա։Ախր ո՞նց, ախր խի՞, ախր ինչպե՞ս։ Չէ՞ որ մենք թասիբով ազգ ենք։ Չէ՞ որ մենք նամուսով ժողովուրդ ենք։

Չէ՞ որ … (լրացրեք ըստ ձեր ճաշակի՝ չմոռանալով, սակայն, որ «թասիբն» ու «նամուսը» արաբա-պարսկական ծագում ունեցող բառեր են)։ Ստեղծված իրավիճակը բացատրելու տարբեր վարկածներ են առաջարկվել, տարբեր փորձեր են արվել։ Եվ այդ «ախր»-ների և «չէ որ»-ների շուրջ երկար մտորելուց հետո մի բացատրություն էլ ես եմ ցանկանում ձեզ ներկայացնել՝ դիմելով աշխարհահռչակ մի դանիացու օգնությանը։

Այդ մարդը Հանս Քրիստիան Անդերսենն է, իսկ վկայակոչվելիք ստեղծագործությունը ոչ «Անճոռնի ճուտիկն» է, ոչ «Անագե տոկուն զինվորիկը», ոչ էլ «Ձյունե թագուհին», որոնք կարող են որոշակի զուգահեռներ ունենալ Հայաստանում ստեղծված իրավիճակի որոշ էլեմենտների հետ։

Կարծում եմ, որ ներկայիս աղետի նկատմամբ հանրային «հանդուրժողականությունը» բացատրելու և այն փոխելու համար կարիք կա վերաիմաստավորելու հանճարեղ դանիացու մեկ այլ հեքիաթ՝ «Թագավորի նոր զգեստը», որի «թագավորը մերկ է» վերջաբանը թևավոր խոսք է դարձել և այս կամ այն առիթով պարբերաբար օգտագործվում է նաև Նիկոլի հասցեին։

Ու հենց այս առնչությամբ է, որ երեք թարմ դիտարկում եմ ցանկանում անել։

1. Եթե հեքիաթում թագավորը վախենում էր հիմար երևալ, և ինքն էր դարձել խաբեբաների զոհ, ապա մեր իրականության մեջ «թագավորը» բոլորիս է դրել հիմարի տեղ և հետևողականորեն խաբում է։ Նա շատ լավ գիտի, որ «մերկ» է, բացարձակ չի քաշվում իր տկլորությունից և խորը թքած ունի այդ մասին բոլոր վանկարկումների վրա։

2. Անդերսենի հեքիաթը ստեղծվել է դեռևս ավանդական հասարակարգի և հին էսթետիկայի ժամանակներում, երբ հանրությանը մերկ ներկայանալն ամոթալի էր և պարսավելի։ Մենք ապրում ենք կարդինալ այլ միջավայրում, երբ բոլոր իմաստներով՝ մարմնականից մինչև էմոցիոնալ, մտավորից մինչև հոգեբանական, քաղաքականից մինչև անձնական, մերկանալը, բացվելը, ինքնացուցադրվելը ոչ միայն ամոթալի չէ, այլև թրենդային է, մոդայիկ է, «hot & sexy» է։ Մեր օրերում ամոթ է ոչ թե «մերկ», այլ «տգեղ» լինելը։

3. Այստեղից գալիս ենք մի կոնցեպտուալ հետևության. «մերկությունը» նորմա ընկալող հանրության սիրտը շահելու համար պետք է ինչպես ի ցույց դնել Նիկոլի «մերկության» տգեղությունը, տձևությունը, գեշությունը, այնպես էլ, հարկ եղած դեպքում, քաղաքական պայքարում պատրաստ լինել ավելի գրավիչ «մերկությամբ» հաղթել նրան։Որքան էլ որ տհաճ է, բայց սա է, կարծես թե, պահանջում 21-րդ դարի կոմունիկացիոն և քարոզչական պայքարը։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

20.11.2024

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում

Ֆարմանյան․ Օնլայն տաքսիներն առավելություն ունեն, բայց վարորդների իրավունքները՝ խաթարված են

Աբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից

Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելով

ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ