Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, աշխույժ, խելացի երեխա էր Դավիթս: Երկու տարեկանում արդեն ամեն ինչ գիտեր: Մեծի նման երգում էր, արտասանում: Շփվող էր: Վեց տարեկանը չէր լրացել, երբ սկսեց դպրոց հաճախել: Կարողանում էր և՛ դաս լսել, և՛ խոսել: Երբ իրեն հարցնում էի, թե ինչո՞ւ է խոսում դասի ժամանակ, արձագանքում էր՝ չեմ հասցնում դասամիջոցի ընթացքում խոսել երեխաների հետ: Բայց երբ ուսուցիչն իրեն հարցեր էր տալիս, բոլոր հարցերին պատասխանում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը:Դավիթը տան ավագն է, կրտսեր եղբայր ունի՝ Ռոբերտը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրը նշում է՝ որդին դպրոցն ավարտել է կարմիր վկայականով: «Սիրում էր Մաթեմատիկա և Ռուսաց լեզու առարկաները: Տասը տարեկանից հաճախել է պարի՝ բրեքդանսի, լողի խմբակ: Ֆիզիկապես շատ ուժեղ էր»:

Դավիթը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ստացել բազում մրցանակներ: 2015 թ.ին ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի «Ֆինանսներ» բաժինը: Այն ևս ավարտել է գերազանցության վկայականով: Միաժամանակ ուսումնասիրել է ծրագրավորման լեզուներ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը՝ երկրորդ կուրս: Մեկ կիսամյակ հասցրել է ուսանող լինել:«Իրեն հետաքրքիր էր նաև ծրագրավորումը: Ծառայելու ընթացքում համակարգչի հետ կապված ամեն ինչ անում էր, գծագրեր էր գծում, տեքստեր հավաքում, իր մոտ ամեն ինչ շատ արագ էր ստացվում»: 2019 թ.-ի հունվարի 12-ին Դավիթը զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Երևանի կապի ուսումնական զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում, այնուհետև, որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է սերժանտի կոչման: Պարգևատրվել է նաև «Լավագույն մարզիկ» կրծքանշանով։ «Երբեք չի երկմտել բանակում ծառայելու հարցում: Եղբայրս Իսպանիայում է, երբ տղայիս առաջարկում էի՝ կարո՞ղ է իր մոտ գնաս, չծառայես, Դավիթն արձագանքում էր. «Բացառվում է, կծառայեմ, կվերադառնամ, հետո արդեն կգնամ Իսպանիան տեսնելու»: Ծառայության ընթացքում բացարձակ չի նեղվել: 2019 թ.-ի հունիսի 27-ին ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում 68 անգամ կատարելով հենում-ծալում ձեռքերի ափերի վրա (ժիմ): Ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում»»:Սեպտեմբերի 27-ից Դավիթը ներգրավվում է ռազմական գործողությունների մեջ: «Այդ օրն առավոտյան շուտ զանգահարեց: Ինձ միշտ Նանո էր ասում՝ «Նանո՛ ջան, հանկարծ չվախենաս, ամեն ինչ լավ է, գնանք, տեսնենք, թե ինչ ենք անում»: Իր ընկերոջն էր տեսանյութ ուղարկել, որտեղ ժպտում է, ուրախ տրամադրությամբ մեքենայով գնում են: Նույնիսկ թեժ կռվի ժամանակ մեզ հանգստացնում էր, ասում՝ իմ տեղը շատ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է, կատակում էր՝ ձեզ ի՞նչ ուղարկեմ, ի՞նչ է պետք: Շատ հետո ենք իմացել, թե ինչերի միջով է անցել»:

Դավիթ Ազատյանի մարտական ուղին ասում է. «Հանդիսանալով հրետանային դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի հրամանատար՝ մարտական գործողությունների ժամանակ մարտկոցի կազմում Դավիթ Ազատյանը ակտիվ մասնակցություն է ունեցել մարտկոցի կապի ապահովման և կազմակերպման գործում՝ Վազգենաշենում տեղակայված կրակային դիրքերից: 2020 թ.-ի հոկտեմբերի 5-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվել է Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող հատված և մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ։

Դավիթ Լևոնի Ազատյանը 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում նույնպես իրեն դրսևորել է լավ կողմերով և օգնել հրամանատարությանը: Նա իր անձնական օրինակով՝ համեստությամբ, բարությամբ, նախաձեռնությամբ և պատրաստվածությամբ աչքի էր ընկնում: 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվում է Ջուվառլու բնակավայր և զբաղեցնելով կրակային դիրքեր, սկսում մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ: Նա գործնականորեն լավ էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին: Ճիշտ կապի կազմակերպման շնորհիվ մարտկոցը կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարել՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, 7 անվավոր տեխնիկայի, հրետանային կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ»:Հոկտեմբերի 10-ին Դավիթը վերջին անգամ է զանգել տուն: «Տատիկի 80-ամյակն էր: Այդ օրը բոլորին զանգահարել է, զրուցել, ու բոլորն են նշում՝ այնպես էր խոսում, ասես մեկնել էր հանգստի»: Հոկտեմբերի 12-ին Դավիթն իր ընկերների հետ զոհվում է Ջուվառլուում՝ հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ՝ մինչ այդ մարտնչելով թշնամու դեմ և նրան մեծ վնասներ հասցնելով: «Իրենց խմբին, բառիս բուն իմաստով, հանձնել են: 15 օր տղաները կռվել են, իրենց ոչինչ չի եղել: Արա լեռում են եղել, 9-րդ կիլոմետր կոչվող տարածքում, տարբեր հատվածներում: Նրանց տարել են բաց դաշտի մեջ՝ Ջուվառլու կոչվող տարածքը: Հրամանատարները փախել են: Որպես կապավոր՝ Դավիթը կցված է եղել հրետանուն, որը երբեք առաջնագիծ չեն տանում: Այն պետք է լինի 3-րդ, 4-րդ գծում, բայց եղել է առաջնագծից էլ առաջ:

Գենադի Բաղդասարյանը հրաման է տվել, նրանց տարել են Ջուվառլու այն դեպքում, երբ նույն տեղում երկու օր առաջ 3-րդ մարտկոցը շարքից դուրս է եկել: Այնտեղ են տարել 1-ին և 2-րդ մարտկոցները: 1-ին մարտկոցի տղաները կրակն իրենց վրա են վերցրել, 2-րդ մարտկոցը հասցրել է ամբողջությամբ դուրս գալ, իրենց ոչինչ չի եղել: 1-ին մարտկոցից ևս տղաներ են դուրս եկել: Կապավորի մեքենայի մեջ հիմնականում պետք է Դավիթը լիներ: Դավիթը գնում է դեպի հրետանին, իրենց շտաբի պետը՝ Գևորգ Գևորգյանը, նստում է այդ մեքենան և փախչում՝ չսպասելով զինվորներին: Դիտակետից հրաման է գալիս, թե՝ մի կրակեք, մերոնք են: Դիտակետին այդ հրամանը տալիս է Ջալալ Հարությունյանը: Քրեական գործ է հարուցված, դատական նիստերն անցկացվում են Գորիսում: Գևորգյանը կալանավորված է, Հարությունյանն ազատության մեջ է, մասնակցում է նիստերին:

Մենք էլ գնում ենք Գորիս, մասնակցում դատական նիստերին»:Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Դավիթի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: «Մեծ հույսեր ունեինք, որ ողջ են, որովհետև ոչ մի նույնականացում չենք ունեցել: Բայց պարզվեց, որ երեխաներին հավաքել ու տարել են այդ տարածքից: Ծնողներն այդ տարածքում փնտրել էին տղաներին, բայց ապարդյուն: Պետությունը որևէ կերպ չէր օժանդակում նրանց գտնելու հարցում, տղաների հայրերը հանդիպեցին ռուսական կողմի հետ, մեկ-երկու շաբաթ հետո նրանց մարմիններն ուղարկեցին: Ասել էին՝ տարել են մարմինները, որ նրանց չհերոսացնեն, երեխաները պետք է անհայտ մնային ամբողջ կյանքում»: Ապրելու ուժի մասին: «2021 թ.-ի ապրիլի 10-ից ամեն շաբաթ օր ուխտի ենք գնացել: 33 ուխտագնացության եմ մասնակցել: Վերջին՝ նոյեմբերի 21-ի ուխտագնացության օրն ենք իմացել ԴՆԹ հետազոտության պատասխանները: Դավիթն ինձ կապեց Աստծո հետ: Եթե հիմա Աստծո հետ չլինեի, չէի դիմանա:

Իրենով եմ շնչել ու ապրել: Ուղղակի գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ տղաներն ավելի ողջ են, քան մենք: Հավիտենական կյանք կա, ու գիտակցում եմ, որ հիմա կարող եմ միայն աղոթել տղայիս համար»:Հ. Գ. - Սերժանտ Դավիթ Ազատյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու
Կարևոր
Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը
«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել
Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»