Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ հաճախ պետություններում առկա ներքաղաքական դիրքավորումը պայմաններ է ստեղծում արտաքին քաղաքական միջավայրի ձևավորման համար։

Այսինքն, հիմնականում արտաքին քաղաքականությունը ձևակերպվում է պետության ներքին շահերից ելնելով։ Բայց Հայաստանի դեպքում մեր ներքին օրակարգը իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորվում է ոչ թե մեր երկրի, այլ արտաքին ուժերի ու հատկապես թշնամի պետությունների շահերին համապատասխան։

Այլ կերպ ասած՝ արտաքին պահանջները մեր երկրում ներքաղաքական մթնոլորտ են ձևավորում։ Դրա համար էլ ակներև կերպով առաջ են մղվում հակահայաստանյան, հակահայկական օրակարգի ուղղությունները, որոնցից ամենաառանցքայինը ազգային ինքնության և հայ ժողովրդի ինքնատիպությունը դրսևորող արժեքային համակարգի դեմ պայքարն է։ Իսկ այս արշավը կերպարանք է ստանում արժեքային հիմնասյուները քանդելու, պատմությունը և հիշողությունը մերժելու և սրբագրելու գործելակերպում։

Օրինակ՝ պատմականորեն հայ ժողովրդի համար արժեքային հիմնասյուներից է եղել Հայ առաքելական եկեղեցին, սակայն Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում իշխանությունները գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վարկաբեկեն Եկեղեցին։ Թերևս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Եկեղեցին դարեր շարունակ կանգնած է եղել հայ ժողովրդին միավորելու, ազգային ինքնության պահպանման ու ազգային ազատագրական պայքարի սկզբնավորման հիմքերում։

Եվ որպեսզի հենց գործող իշխանությունների պարտությունից հետո ազգային պայքարի արմատների տարածումը և վերելքը կանխվի, ամենահուժկու հարվածներն ուղղվում են հենց Եկեղեցու ուղղությամբ։ Պատկերը ամբողջական է դառնում, երբ հայ Եկեղեցու ուղղությամբ պարբերաբար վայրահաչում է ադրբեջանական քարոզչամեքենան՝ այն ներկայացնելով որպես ռևանշիզմի սկզբնավորման օջախ։ Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը անվտանգության համակարգն է՝ մասնավորապես բանակը, որպեսզի այն ընդունակ չլինի կանգնել նոր պայքարի հիմքերում։ Միշտ էլ անվտանգության համակարգում որոշակի արատավոր բարքեր եղել են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ բանակը պետք է նույնականացվի այդ արատավոր բարքերի հետ։

Բայց իշխանությունները «բանակը չպետք է սրբագործել» լոզունգների ներքո հակառակն են անում՝ մշտապես թիրախավորման տակ պահելով բանակն ու դրա հիմքերում կանգնած մարդկանց։ Դա անուղղակիորեն նշանակում է նաև արժեզրկել Արցախյան ազատամարտի ժամանակ մեր ունեցած փառահեղ հաղթանակների փորձը, որպեսզի դրանք հանկարծ չկրկնվեն։ Չէ՞ որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հայ ժողովուրդը պետք է համակերպվի Արցախյան երկրորդ պատերազմում պարտության հետ։

Նորից՝ պատկերն ամբողջական է դառնում, երբ տեսնում ես, թե ինչ ինտենսիվությամբ են Ադրբեջանից պահանջներ հնչում, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա: Դե, ՀՀ իշխանություններն էլ պետք է անշեղորեն կատարեն Բաքվի այդ հրահանգը, ինչպես որ մյուս զիջումներն են իրականացրել։ Իսկ երբ բանակի ԳՇ-ն պահանջում էր իշխանությունների հրաժարականը, հենց Թուրքիայից էր, որ բանակի գործողությունները դատապարտող ու Փաշինյանին աջակցող հայտարարություններ հնչեցին։ Հայաստանում իշխող վարչախմբի մյուս սև առաքելությունը պատմությունը սրբագրելը, ջնջելն ու լիովին նոր էջից սկսելն է։

Հենց այս քաղաքականության շրջանակներում է, որ «պատմական Հայաստանի» հայեցակարգը հակադրվում է «իրական Հայաստանի» հայեցակարգին։ Իսկ «իրական Հայաստանի» հայեցակարգը նշանակում է հրաժարվել Արցախից ու մեր պատմական իրավունքներից։

Դրա համար էլ իշխանությունները փորձում են ապացուցել, որ մինչ այս սխալ ենք ապրել, նախկինները Հայաստանը տարել են դեպի անդունդ, դրա համար էլ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնել, իսկ «պատմական Հայաստանի» հայեցակարգի ձևավորումը ձեռնտու է եղել միայն... Ռուսաստանին, ու եթե մենք պայքարենք մեր պատմական իրավունքների համար, ապա կգա մի պահ, որ Հայաստանը կոչնչանա, իսկ որպեսզի Հայաստանը մնա, պետք է առաջնորդվել «խաղաղության օրակարգով»։

Այսինքն, «խաղաղության օրակարգի» այլընտրանքի դեպքում, ըստ Փաշինյանի, մեզ անհամեմատ մեծ ողբերգություն է սպասում։ Դրա համար էլ Փաշինյանն այնպիսի քարոզչական թեզեր է գեներացնում, թե Հայաստանի բնակավայրերում ապրող մարդիկ չպետք է հիշեն իրենց պատմական արմատները, մասնավորապես՝ թե իրենց հայրերն ու պապերն Արևմտյան Հայաստանի մասերից են եկել՝ Մուշից, Վանից, Էրզրումից և այլ բնակավայրերից՝ մազապուրծ հասնելով Արևել յան Հայաստան։

Ըստ Փաշինյանի տրամաբանության, եթե խոսվի մարդկանց՝ Արևմտյան Հայաստանում ունեցած արմատների մասին, կնշանակի, որ բուն ՀՀ տարածքում օտարներ են ապրել, ու այդ օտարներն էլ տարածքային հավակնություններ կդրսևորեն Հայաստանի նկատմամբ։ Այսպիսի քարոզչության հետևում կարելի է տեսնել, որ ՀՀ իշխանությունները ջուր են լցնում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին։

Անգամ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն էր դիտարկել, որ ՀՀ-ում գործող վարչախումբը և նրա պարագլուխը ոչ բացահայտ կերպով միացել են Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին: Սրան է միտված նաև այն, որ Մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործությունը «պատմության ողբերգական անցքեր» է որակվում, «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն դպրոցական ծրագիր է ներմուծվում «Հայաստանի պատմություն» առարկան, որպեսզի հնարավորինս շրջանցվի Հայոց ցեղասպանության թեման։

Իսկ արտգործնախարարն էլ հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման Հայաստանի համար արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Ցեղասպանության թեմայի նսեմացմանն ուղղված իշխանությունների բոլոր քայլերը թվարկելու դեպքում կարելի է մի մեծ ցուցակ կազմել։ Բայց զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն այնպիսի վարպետությամբ են իրենց հակահայկական օրակարգն առաջ մղում, որ թուրք ժխտողականներն ու ադրբեջանական քարոզիչները, այդ երկրների պաշտոնական շրջանակների հետ ձեռք ձեռքի տված, տարիներ առաջ նույնիսկ իրենց ամենագունեղ երազներում չէին կարող տեսնել։

Լրահոս

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել
«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»
«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու
Կարևոր
Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը
«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել
Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»

«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»