Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Յուրաքանչյուր օր, որը հայերն անցկացնում են բանտում, խարան է մեր հավաքական խղճի վրա. Վարդանյանի որդու հոդվածը


Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտում է միջազգային հանրության խուլ լռությունը և կոչ անում ազատ արձակել իր հորը և 22 մյուս պատանդներին, որոնք  բանտարկված են միայն մեկ՝  հայ լինելու պատճառով:

Այս նախաբանով է ֆրանսիական  Le Journal du Dimanche պարբերականը հրապարկել Բաքվում ապօրինի պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում անցկացվում է ամենակարևոր և խորհրդանշական միջազգային համաժողովներից մեկը՝ COP29-ը: Փաստորեն, աշխարհի տարբեր երկրների ղեկավարները մեկ հարկի տակ են հավաքվել մի վայրում, որը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում և խոշտանգումների են ենթարկվում հայ պատանդները: 

Նրանց շարքերում է հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ ապօրինաբար ձերբակալվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այն պահին, երբ հեռանում էր Լեռնային Ղարաբաղից 120.000 այլ հայերի հետ միասին, որոնք ստիպված էին բռնել գաղթի ճամփան իրենց նախնիների հողից: Հայրս այժմ գտնվում է կալանքի տակ 22 այլ պատանդների հետ միասին՝ միայն այն պատճառով, որ հայ է:

 Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում խոսել արդարության, մարդու իրավունքների, համաշխարհային համագործակցության և բնապահպանության մասին՝ գտնվելով խոշտանգումների ենթարկվող հայերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս ճակատագրական պահին, երբ Ադրբեջանը գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, ես կոչ եմ անում ՄԱԿ-ի ղեկավարությանը թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան հավաքական անտարբերության մեջ։

Հայրս իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշներին օգնելու գործին: Նա իր ընկերների և գործընկերների հետ միասին նախաձեռնել և իրականացրել է ավելի քան 700 մարդասիրական ծրագիր, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Նա միշտ օգնել է ուրիշներին այնպիսի ծրագրերի շրջանակներում, որոնք ամենուր փորձում են դարձնել աշխարհն ավելի արդար և խաղաղ: Այսօր հենց նա ունի օգնության կարիք։
Ահա թե ինչու եմ ես իմ ձայնը բարձրացնում նրա փոխարեն, քանի որ նա զրկված է այդ հնարավորությունից:

Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը շրջել, զբաղվել «այլ առաջնահերթություններով» և թույլ տալ, որ Ադրբեջանը օգտվի այս անպատժելիությունից՝ գործելու և, ինչն ավելի վատ է՝ իր երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելու համար COP29-ն օգտագործելու նպատակով:

Դեռ ժամանակ կա գործելուՅուրաքանչյուր օր, որը հայերն անցկացնում են բանտում, խարան է մեր հավաքական խղճի վրա: Ամեն րոպե, երբ մենք լռություն ենք պահպանում, ժամանակ ենք տալիս նրանց, ովքեր օգտվում են դրանից՝ կյանքեր, մշակույթներ և ամբողջական ինքնություններ բնաջնջելու համար: Ժամանակն է՝ խախտելու այս խուլ լռությունը։

Ես ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ. մասնակցել Բաքվում անցկացվող այս COP-ին՝ առանց մարդու իրավունքների խնդրին անդրադառնալու, նշանակում է՝ դառնալ Բաքվի կողմից քաղաքական նպատակներով այն որպես գործիք օգտագործելու մեղսակիցը:

Օգտագործելով COP-ը՝ Բաքուն շարունակում է վարկաբեկել այն, ինչը պետք է հարթակ հանդիսանար մարդկության ընդհանուր մարտահրավերների շուրջ միջազգային համագործակցության իրականացման համար:

Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, դեռ ժամանակ կա գործելու: Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց: Մյուսները կարող են ճնշում գործադրել առաջնորդների վրա՝ Ադրբեջանից երաշխիքներ պահանջելով, մերժելով այդ երկրի անպատժելիությունը, ինչը վտանգի տակ է դնում մի շարք ազգերի և վերջապես, պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին: Ո՞վ կարող է վաղը կանգնեցնել Ադրբեջանին, երբ COP-ն արդեն ավարտված լինի»:

Լրահոս

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին