Իսրայելը և ամբողջ Մերձավոր Արևելքն այսօր գոյություն չէին ունենա, եթե Իրանը ձեռք բերեր միջուկային զենք։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իր «Truth Social» էջում նա գրել է, որ ոչ ոք չի ցանկանում ընդունել այս ճշմարտությունը։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ շուտով կբացահայտի, թե ինչ քայլեր կձեռնարկի Վաշինգտոնը Իրանի դեմ մոտ ապագայում։
Թրամփը խոստովանել է, որ կարող է ստիպված լինել ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։








