Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 17-ին նշվում էր Հայ մամուլի օրը։«Ժողովուրդ» օրաթերթը ցավով արձանագրում է, որ նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու տարիներին հայկական տպագիր մամուլը, այդ թվում՝ պետական թերթերը, փակվել են։ Բոլոր տիպի խնայողությունները սկսեցին արվել տպագիր մամուլի հաշվին։
Ժամանակին Հայաստանում պետական գրեթե յուրաքանչյուր կարևոր կառույց ուներ իր պարբերականը, որը պարբերաբար լույս էր տեսնում և լուսաբանում տվյալ ոլորտի աշխատանքը։ Այսօր այդ թերթերից շատերը չկան։

Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում լույս էր տեսնում «Հայ զինվոր» թերթը, կրթության ոլորտում՝ «Կրթություն» թերթը, ՆԳՆ համակարգում՝ «02» («Ոստիկանություն») թերթը, արտակարգ իրավիճակների ոլորտում՝ «Արտակարգ» թերթը, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական պարբերականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էր։Այսօր այդ պարբերականների տպագիր հրատարակությունների ճակատագիրը տարբեր է․ մի մասը դադարեցրել է լույսընծայումը, մյուսները վերակազմակերպվել կամ փոխել են իրենց գործունեության ձևաչափը։ Օրինակ՝ «Կրթություն»
թերթի խմբագրությունը լուծարվել է 2025 թվականին, իսկ «Հայ զինվոր»-ը 2018 թվականին վերակազմակերպվել է «Զինուժ» մեդիայի կազմում։Խնդիրը միայն պետական թերթերի ճակատագիրը չէ։

Տպագիր մամուլի շուկան ընդհանուր առմամբ նեղացել է, և այսօր թերթերի տպագրությունն ու տարածումը նախկինի համեմատ շատ ավելի սահմանափակ են։ «Ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերը և մի շարք այլ պարբերականներ շարունակում են տպագիր գործունեությունը, սակայն ոլորտի ընդհանուր վիճակը մտահոգիչ է։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի իշխանության օրոք, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախկինում լրագրող է եղել և աշխատել է տպագիր մամուլում։ Սա ինքնին հարց է առաջացնում՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում տպագիր մամուլի պահպանման, զարգացման և ընթերցողների համար հասանելիության ապահովման ուղղությամբ։Իհարկե, թերթերի տպագրության նվազումը միայն մեկ գործոնով բացատրել հնարավոր չէ․ իր ազդեցությունն ունեն նաև թվայնացումը, ընթերցողների նախասիրությունների փոփոխությունը և տնտեսական դժվարությունները։

Բայց դա չի վերացնում պետության ու հասարակության առջև ծառացած հարցը՝ ինչպե՞ս պահպանել տպագիր մամուլը՝ որպես հանրային վերահսկողության, բազմակարծության և պատմական հիշողության կարևոր միջոց։Հայ մամուլի օրը շնորհավորական խոսքերից բացի նաև հաշվետվության ու հարցադրումների օր է։Ի՞նչ է արվում, որպեսզի ավանդական մամուլը չկորցնի իր տեղը հասարակական կյանքում։Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մամուլի օրը մի շնորհավորանք անգամ չի հնչեցրել։ ՔՊ մյուս պաշտոնյաները ևս»։


Լրահոս

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան
2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք
2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան
Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերից
Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան
Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում
Կարևոր
Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր
Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ
Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ

Լրացուցիչ նորություններ

...

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել