Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախագահել է Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։


Նիստին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների շրջակա միջավայրի ոլորտի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։


Նիստի ավարտին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բովանդակալից քննարկումների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ ընդհանուր հանձնառության վերահաստատման համար՝ ընդգծելով գագաթնաժողովի քաղաքական նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման տեսանկյունից։


ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը նախագահել է նաև գագաթնաժողովի եզրափակիչ նիստը, որի ընթացքում ներկայացվել են «Քաղաքական հրամայական. բնության պահպանում՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» և «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը բնության համար դրական արդյունքներ ապահովող զարգացմանը» խորագրերով կլոր սեղան-քննարկումների հիմնական արդյունքները։


Գագաթնաժողովի հիմնական քաղաքական արդյունքն է դարձել «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը, որն ամրագրել է կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված քաղաքական հանձնառություններն ու առաջնահերթությունները։


Հռչակագրում վերահաստատվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման հանձնառությունը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության տեսլականին։


Ընդգծվել է նաև գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման կարևորությունը՝ առկա բացերը բացահայտելու, հաշվետվողականությունն ամրապնդելու և հետագա գործողություններն արագացնելու տեսանկյունից։


Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի շրջանակներում ապահովել արդյունքահեն որոշումներ և Երևանում նախանշել գլոբալ շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման հստակ ուղիներ՝ գագաթնաժողովի քաղաքական ուղերձներն արտացոլելով համաժողովի արդյունքներում։


Առանձնահատուկ կարևորվել են կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացումը, զարգացող երկրների կարողությունների ամրապնդումը և գիտատեխնիկական համագործակցության խորացումը։


Շեշտադրվել են նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի արդյունավետ մասնակցության ապահովումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը։ 

Լրահոս

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով
Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի
Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև
Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա
Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը
COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան
Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն
«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել
Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի
Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Լրացուցիչ նորություններ

...

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան

«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում

Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով

Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի

Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ

Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին

Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի

Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը

Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը

ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը

Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան

Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան

Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական