Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների:

Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:Այս համատեքստում կատարվել է բավականին խորքային մասնագիտական աշխատանք։

Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այս հարցին, հանգամանորեն ներկայացրել է իրավական և պատմական անհերքելի փաստերը. «Տիգրանաշենը երբևիցե որևէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, կամ եղել է Հայաստանի խորհրդային ստալիստական հանրապետության տարածք, որը պարզապես եղել է Նախիջևանի հարևան վարչական ենթակայության ներքո, բայց իրավական կերպով, իրավականորեն երբևիցե չի փոխանցվել Ադրբեջանին»: Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդային տարիների պաշտոնական քարտեզներում սահմանազատման արդյունքում որևէ անկլավ ընդհանրապես չի գոյացել: Ինչպես նշում է Ավետիք Չալաբյանը, այս տարածքում հետագայում արդեն հետագա քարտեզների վրա, օրինակ՝ 1957 թվականին հրապարակված քարտեզի վրա առաջացել է անկլավ. «Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այստեղ առաջացել է անկլավ, ապա ի՞նչ միջպետական կամ միջհանրապետական ակտով է այս տարածքը փոխանցվել Ադրբեջանին»:

Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները տարիներ շարունակ աշխատել են այս թեմայի վրա, և Հայաստանի բոլոր քարտեզագրերն ու պատկան մասնագետները չեն կարողացել գտնել որևէ աղբյուր, որով այս տարածքը իրավաբանորեն փոխանցված լիներ Ադրբեջանին, անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ կրիտիկական: Տիգրանաշենի և հարակից տարածքների հնարավոր զիջումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պաշտպանական ողնաշարին։ Ինչպես բնութագրում է Ավետիք Չալաբյանը. «Դա մեր պաշտպանական բնագծի ամբողջական խախտում է։ Մեր պաշտպանական բնագիծը՝ Զանգակատնից մինչև Երասխ, մոտ 30-40 կիլոմետր, մեր պաշտպանական կարևորագույն բնագիծն է, որը այս ամբողջ ընթացքում երբևիցե Ադրբեջանը չի կարողացել խախտել, որովհետև մենք միշտ եղել ենք գերիշխող դիրքերում»:

Նա հստակ զգուշացնում է, որ եթե իշխանությունները հանկարծակի զիջեն Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը միանգամից հայտնվելու է հայկական պաշտպանական գծերի թիկունքում, ինչը հնարավորություն կտա հակառակորդին կտրել Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից և ռազմական հարձակում իրականացնել ոչ թե առաջնային պաշտպանված դիրքերի վրա, այլ արդեն հայկական ռազմավարական տարածքի խորքից:Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում: Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»:

Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը: Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Telegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը Ուկրաինայում
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի
Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»
Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»
Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը
Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ
Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Թրամփ․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»
Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել
Իրանը պատրաստ է աջակցել հութիների և Էր Ռիադի միջև հակամարտության կարգավորմանը
Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան

Լրացուցիչ նորություններ

...

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

COP17-ի օրերին «Meridian»-ի տարածքում դրոններ օգտագործելն արգելվում է

Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան