Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։


Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնության պաշտպանության ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։


Հռչակագիրը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդների, կանանց, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների ընդհանուր հանձնառությունը՝ բնապահպանական պարտավորությունները վերածելու կոնկրետ գործողությունների և շոշափելի արդյունքների։


Փաստաթղթում ընդգծվում է, որ կենսաբազմազանությունը և էկոհամակարգերի գործառույթներն ու ծառայությունները Երկրի վրա կյանքի հիմքն են։ Դրանք կարևոր նշանակություն ունեն պարենային անվտանգության, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունության, մարդու առողջության, տնտեսական բարեկեցության և կայուն զարգացման ապահովման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում ցամաքային, քաղցրահամ ջրերի, ափամերձ և ծովային էկոհամակարգերի, ինչպես նաև օվկիանոսների, սառցադաշտերի և լեռնային տարածքների պահպանությանը։


Հռչակագրի առանցքային նպատակներից է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացումը։ Մասնակիցները վերահաստատում են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձի ապահովման, իսկ մինչև 2050 թվականը բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին հասնելու հանձնառությունը։


Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացել են, սակայն արձանագրված առաջընթացը դեռևս բավարար չէ։ Այդ պատճառով անհրաժեշտ է արագացնել գործողությունները, ամրապնդել քաղաքական կամքը և բարձրացնել ստանձնած պարտավորությունների իրականացման արդյունավետությունը։


Հռչակագրում առանձնահատուկ տեղ է հատկացվում պետական կառավարման համակարգում բնապահպանական հարցերի ինտեգրմանը։ Ընդգծվում է, որ կենսաբազմազանության պահպանությունը պետք է ներառվի պետական քաղաքականության, տնտեսական գործունեության և ֆինանսական որոշումների մեջ՝ ապահովելով տարբեր ոլորտների միջև քաղաքականության համաձայնեցվածություն և նպաստելով կայուն զարգացման նպատակների իրականացմանը։


Կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական ծրագրերի համար բավարար, կանխատեսելի և ժամանակին հասանելի ֆինանսական միջոցների ներգրավումը։ Հռչակագիրը կոչ է անում ակտիվացնել պետական և մասնավոր ֆինանսավորումը, զարգացնել միջազգային գործընկերությունը, խթանել բնության վրա հիմնված լուծումները և էկոհամակարգային մոտեցումները, ինչպես նաև ընդլայնել զարգացող երկրների համար տեխնիկական աջակցությունը, գիտական համագործակցությունը և տեխնոլոգիաների հասանելիությունը։


Փաստաթուղթն ընդգծում է գիտության, նորարարության և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։ Կենսաբազմազանության վիճակի արդյունավետ գնահատման, գործողությունների պլանավորման և արդյունքների վերահսկման համար անհրաժեշտ է կատարելագործել մոնիթորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգերը։


Միևնույն ժամանակ կարևորվում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների ու փորձի ճանաչումն ու հարգումը։


Հռչակագիրը կարևորում է նաև կանանց, երիտասարդների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և ֆինանսական կառույցների լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը բնապահպանական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։


Առանձին ուշադրություն է դարձվում կայուն արտադրության և սպառման խթանմանը, տնտեսության տարբեր ոլորտներում բնության նկատմամբ պատասխանատու մոտեցումների ներդրմանը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխմանը։


Փաստաթուղթը կարևորում է նաև բնապահպանական միջազգային համաձայնագրերի միջև համագործակցության և քաղաքականության համաձայնեցվածության ամրապնդումը։


Հռչակագիրը կոչ է անում համաժողովի շրջանակում ձևավորել հստակ և արդյունքահեն ուղի՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման համար։


Երևանի հռչակագրի հիմնական ուղերձն այն է, որ բնության պահպանությունը պահանջում է հետևողական գործողություններ, համարժեք ֆինանսավորում, միջազգային համերաշխություն և հասարակության բոլոր հատվածների մասնակցություն։ Միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել կենսաբազմազանության կորուստը, վերականգնել էկոհամակարգերը և ապահովել ավելի կայուն, դիմակայուն ու արդար ապագա ներկա և գալիք սերունդների համար։  

Լրահոս

Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար
COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք
Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ
Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե
«Խաղաղության հարցում կարևոր դեր ունի նաև ինքը․ Ալիևը լսեց ու ասաց՝ լավ, բարի»․ Սիմոնյան
Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը
Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ
Ջրի սակավությունն ու հողերի դեգրադացիան միլիոնավոր մարդկանց համար իրական խնդիրներ են. Տոկաեւ

Լրացուցիչ նորություններ

...

Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Ռուսաստանը հայտնվել է պարենամթերքի խոշորագույն մատակարարների քսանյակում. Պուտին

Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը

Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո

Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով

Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին

Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար

ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը

Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին

Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց

Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան

«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ

WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը