Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում այս օրերին իրականացվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, ըստ էության, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ վարչապետը հանձնարարել է մինչև վերջ գնալ և քանդել ապօրինի համարվող կրպակները՝ անկախ դրանց սեփականատերերի ինքնությունից և կապերից։Մասնավորապես, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր շարունակված թեժ վիճաբանություններից հետո ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին։ Նրան տեղեկացրել են տարածքում առկա կրպակների և դրանց ապամոնտաժման շուրջ առաջացած խնդիրների մասին, ինչից հետո, մեր տեղեկություններով, հնչել է հրահանգ՝ գործընթացը հասցնել ավարտին՝ առանց բացառությունների։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանությունները նաև ուսումնասիրում են, թե նախկինում ովքեր են տրամադրել այդ կրպակների տեղադրման թույլտվությունները, ինչ հիմքերով են դրանք տրվել, և ովքեր են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։Սակայն պատմությունն այսքանով չի սահմանափակվում։ Աջափնյակում կրպակների ապամոնտաժման ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներորդուն պատկանող բենզալցակայանը։Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս բենզալցակայանի ապամոնտաժման հարցով հստակ որոշում չի եղել։ Իրավիճակը, սակայն, փոխվել է այն բանից հետո, երբ Մեսրոպ Մանուկյանը ակտիվորեն ներգրավվել է գործընթացին՝ Աջափնյակի թաղապետի հետ թեժ վիճաբանություն ունեցել և լեզվակռվի բռնվել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների հետ։

Մեր տեղեկություններով՝ դրանից հետո իշխանական շրջանակներում որոշում է կայացվել ապամոնտաժել նաև պատգամավորի աներորդուն պատկանող բենզալցակայանը։ Արդյունքում՝ երեկ տարածք է բերվել համապատասխան տեխնիկան, և բենզալցակայանը քանդվել է։Այս զարգացումների համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք խոսքը բացառապես օրինականության վերականգնմանն ուղղված գործընթացի մասին է, թե՞ ապամոնտաժումները կարող են նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ապամոնտաժել նաև ընդդիմադիրների, նրանց հարազատների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց սեփականության ներքո գտնվող նմանատիպ օբյեկտները։Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հատկապես ընդդիմադիրներին պատկանող շատ սեփական տարածքներ կհավասարեցվեն հողին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան
2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք
2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան
Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերից

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է