Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային առողջապահական պրակտիկայում և առողջապահության տնտեսագիտության մեջ դեղերի հասանելիությունն ու գնագոյացումը համարվում են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության առանցքային գործոններից մեկը: Դեղորայքի բարձր գներն առաջին հերթին ծանր հարված են հասցնում բնակչության սոցիալապես խոցելի խավերին՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, թոշակառուներին և նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներին: Երբ առաջնային անհրաժեշտության դեղամիջոցները դառնում են ֆինանսապես անհասանելի, դա ոչ միայն մեծացնում է քաղաքացիների ֆինանսական բեռը, այլև ուղղակիորեն խաթարում է հանրային առողջապահական համակարգի արդյունավետությունը:Հայաստանում այս խնդիրը տարիներ շարունակ խորացել է, քանի որ գործող քաղաքականությունն ու ներմուծման մեխանիզմները չեն ապահովել անհրաժեշտ մրցակցություն:

«Փաստ» օրաթերթն իր մանրամասն ուսումնասիրության մեջ ցույց էր տվել Հայաստանում և հարևան Վրաստանում վաճառվող նույնանուն դեղերի գների ակնհայտ անհամաչափությունը: Մասնավորապես, սրտանոթային, շաքարային դիաբետի, ստամոքսաղիքային, ինչպես նաև հակաբիոտիկների և շնչառական հիվանդությունների դեմ կիրառվող մի շարք դեղերի գները Հայաստանում մի քանի անգամ գերազանցում են վրացական շուկայի արժեքները։ Այսպես, շաքարային դիաբետի համար նախատեսված «Մետֆորմին Դենկը» Հայաստանում արժե 4260 դրամ, մինչդեռ Վրաստանում այն վաճառվում է 1590 դրամով, իսկ «Օմեպրազոլի» միջին գինը մեզ մոտ հասնում է 5360 դրամի՝ հարևան երկրի 1140 դրամի դիմաց։Մամուլն արդեն գրել է, որ այս խնդրի կարգավորման շրջանակներում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում աշխատանքային այցի ընթացքում հանդիպում էր ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ։

Քննարկման առանցքը եղել է Հայաստանում եվրոպական արտադրության որակյալ դեղորայքի հասանելիության բարձրացումն ու գրանցված դեղերի տեսականու ընդլայնումը, ինչը թույլ կտա գները նվազեցնել և հասցնել Վրաստանի մակարդակին՝ ավելի քան 1.3 միլիոն քաղաքացու հնարավորություն տալով տարեկան խնայել հարյուր հազարավոր դրամներ:Այս գործընթացին հաջորդել է ևս մեկ կարևոր քայլ. Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Հարություն Հարությունյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելով այդ թվում վերջերս առաջնային դարձած առողջապահության ոլորտում նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն ու ինստիտուցիոնալ համագործակցությունը:Այսպիսով, դեղերի շուկայի բարեփոխման ուղղությամբ իրականացվում է լուրջ, համակարգված ինստիտուցիոնալ աշխատանք:

Հարցը նախապատրաստվում է միջազգային գործընկերների հետ խորքային քննարկումների և եվրոպական չափանիշների համադրման միջոցով, ինչը թույլ չի տալիս որևէ սողանցք, որպեսզի դեղագործական շուկայում ձևավորված արհեստական մոնոպոլիաներն ու շահագրգիռ խմբերը կարողանան խոչընդոտել օրենսդրական փոփոխություններին: Հարցը լայն սպեկտրով քննարկման դնելը հնարավորություն է ստեղծում, որպեսզի այս անգամ վերջնական հաղթող դուրս գա Հայաստանի քաղաքացին՝ ստանալով որակյալ և էապես ավելի մատչելի դեղորայք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Լրացուցիչ նորություններ

...

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»

COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»