«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 4-ին և 10-ին, Վարդանանց և Ծատուրյան փողոցի հարակից տարածքներ՝ չեն գերազանցել:
Ալավերդի քաղաքում՝ Սայաթ Նովա փողոց՝ հոկտեմբերի 6-ին և 8-ին, Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։








