Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային տենոր, օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ:


Համերգի հատուկ հյուրն է Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկեր, բեմական գործընկեր, իսպանացի օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից մեկը։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է՝ Վարդան Գրիգորյանը։


Համերգին ընդառաջ՝ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի, տենոր Պլասիդո Դոմինգոյի, Գեղամ Գրիգորյանի զավակների՝ Հասմիկ Գրիգորյանի և Վարդան Գրիգորյանի:


Երևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծանուն արվեստագետների հոբելյաններն ըստ արժանվույն նշելը՝ ընդգծելով, որ նրանց թողած հոգևոր ժառանգությունը ուղենշային է հասարակության կյանքում:



«Այս օրերին, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ հյուրընկալելով նաև COP17 համաժողովը, կարծում եմ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված այս հրաշալի համերգը, որը միավորել է օպերային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներին, մեր մայրաքաղաքը դարձնում է համաշխարհային դասական երաժշտության կենտրոն նաև Երևան ժամանող հյուրերի համար»,- ասել է նախարարը:


Ժաննա Անդրեասյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել Պլասիդո Դոմինգոյին և Գեղամ Գրիգորյանի ընտանիքին և Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավարին՝  նախաձեռնության համար։



Արվեստը սահմաններ չի ճանաչում
«Մենք միշտ ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում, և, վստահաբար, Գեղամ Գրիգորյանի հետ ձեր ունեցած մտերմությունը և համատեղ փորձառությունը Ձեր՝ այստեղ լինելու շատ կարևոր հավաստիքն են լինելու: Վստահ եմ՝ Ձեր արվեստի երկրպագուներին հրաշալի երեկո է սպասվում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Երեկոյին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում նաև հենց ընտանիքի մասնակցությունը՝ այն դարձնելով ավելի ջերմ և հուզական։ Եվ, իհարկե, շնորհակալություն պարոն Դուրգարյանին, որը, ինչպես շատ հաճախ է լինում, միավորել է բոլորին Օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում և ճիշտ արժեքների շուրջ համախմբվում են բոլորը»,- ասել է նախարարը և հավելել՝ համերգն անփոխարինելի փորձառություն և հնարավորություն է համաշխարհային աստղերի հետ նույն բեմում հանդես եկող երիտասարդ արտիստների համար։


Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև, որ Կառավարության և մշակութային հաստատությունների հետևողական քաղաքականության արդյունքում ընդլայնվում է մշակույթի ոլորտի միջազգային համագործակցությունը, ինչի ապացույցն է նաև Օպերային թատրոնում նախատեսվող այս համերգը:



Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ․ Պլասիդո Դոմինգո
Համաշխարհային աստղ, տենոր Պլասիդո Դոմինգոն նշել է, որ բարի հիշողություններ ունի՝ կապված Գեղամ Գրիգորյանի հետ. «Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ: Հատկապես հիշում եմ նրա կատարումները Մետրոպոլիտեն օպերայում, Լա Սկալայում և այլուր: Դրանք տպավորիչ ելույթներ էին»:



Սա մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից
Ներկաներին ողջունել և ԿԳՄՍ նախարարությանն ու Օպերային թատրոնին միջոցառման նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը. «Սա պարզապես համերգ չէ. այն մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից: Ամենակարևորը, որ հայրս սովորեցրել է, հետևյալն է՝ երաժշտությունը կարևոր է, սիրել գործը, որով զբաղվում ես, ևս կարևոր է, բայց ամենակարևորը՝ լավ մարդ լինելն է»,- ասել է Հասմիկ Գրիգորյանը:


Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Գեղամ Գրիոգորյանի որդին՝ համերգի երաժշտական ղեկավար և դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նա պատմել է Գեղամ Գրիգորյանի մասին հուշեր՝ ընդգծելով, որ նա բեմում և ընտանիքում տարբեր մարդ էր:


Հուշամեդալներ Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հուշամեդալներ է հանձնել Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին՝ ի նշանավորումն Գեղամ Գրիգորյանի 75-ամյակի նրանց բացառիկ ներկայության:


Կարեն Դուրգարյանի համոզմամբ՝ արժևորելով մեծանուն երգչին՝ պետք է ստեղծել նրա անվան միջազգային մրցույթ կամ փառատոն.


«Գեղամ Գրիգորյանն առաջիններից էր, որը ճանապարհ բացեց երիտասարդների համար դեպի մեծ բեմ: Նա այն մեծությունն է, որի անունը պետք է փոխանցենք սերունդներին՝ հավերժացնելով նրա անունը մրցույթի կամ փառատոնի ձևաչափով»:


Գալա համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին: Այն կմիավորի ինչպես Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, այնպես էլ սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը։

Լրահոս

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը
Բագան. հազարավոր տաճարների հովիտը
Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

Լրացուցիչ նորություններ

...

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»