Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիության պայմաններում, և ընդդիմադիրներին առնչվող գործերի նման հընթացս մամուլի հաղորդագրություններ ու նսեմացուցիչ տեսանյութեր չի տարածում, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ «Ժողովուրդ»-ին հասու դարձան:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:

Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազատությանը» բոլորովին այլ, բավականին դաժան մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։

Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– «Ազատությանն» ասել է Անի Ավետիսյանը։Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են։ Մի դեպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպես ընտանիքի անդամների գործողություններին արձագանք, մյուս դեպքում կինը պնդում է, որ զինված անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։Թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ տանը, ինչ հանգամանքներում են արձակվել կրակոցները, և ինչ ապացույցներով են հաստատվում կամ հերքվում կողմերի ներկայացրած վարկածները, պետք է պարզի նախաքննությունը։

Եթե իրապես օբյեկտիվ լինի, այլ ոչ թե քաղաքական իշխանության թելադրանքով ևս այս գործը քննի, ինչպես Փաշինյանի ընդդիմախոսների գործերն է քննում»:


Լրահոս

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է