Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը՝ հայ-ռուսական ընդհանուր պատմությանը նվիրված խաղում զբաղեցնելով առաջին տեղը։
Ինտելեկտուալ մրցաշրջանը սկսում ենք հաղթանակով,-նշված է համալսարանի ֆեյսբուքյան էջում. Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթեցին Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությանը նվիրված «ՎԵՐՉ» թիմային ինտելեկտուալ խաղում։ Խաղը կազմակերպել էին Երևանում Ռուսական տունը և «Պատմության կաբինետ» նախագիծը։
Մրցույթին մասնակցում էին նաև «Պատմության կաբինետի» և Ռուսական տան գրական ակումբի թիմերը։
Պատմության և մշակույթի վերաբերյալ հարցերը համադրված էին ստեղծագործական առաջադրանքների հետ․ մասնակիցները երգեցին ժողովրդական երգեր, ասմունքեցին և պարեցին։ Լավագույն արդյունքը գրանցեց Երևանի մասնաճյուղի թիմը։








