Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անձամբ է լծվել Ստեփանավանի ընտրություններին և գրեթե ամեն օր շրջում է բնակարաններով՝ փորձելով ձայներ ապահովել իշխանական թեկնածուի համար։

Ժողովուրդ  օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը գրեթե ամբողջությամբ վերցրել է իր ուսերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը գրեթե ամեն օր տուն առ տուն շրջում է Ստեփանավանում, այցելում բնակիչներին, անձամբ բաժանում քարոզչական թերթիկներ և ներկայացնում ՔՊ-ի թեկնածուին։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավոյանը փորձում է ամեն գնով ցույց տալ ՔՊ ղեկավարությանը, որ կարող է իր հայրենի Ստեփանավանում ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը։ Ըստ մեր աղբյուրների՝ պատգամավորն այս օրերին առավելապես կենտրոնացած է նախընտրական աշխատանքների վրա՝ անձամբ ներգրավվելով քարոզչության մեջ։

Ստեփանավանի ընտրությունները ՔՊ-ի համար սովորական համայնքային ընտրություններ չեն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իշխանական ուժի պարտությունից հետո Ստեփանավանը դարձել է այն համայնքներից մեկը, որտեղ ՔՊ-ն ցանկանում է վերականգնել իր դիրքերը և ցույց տալ, որ կարող է հաղթանակ ապահովել նաև այն տարածքներում, որտեղ ընտրողների աջակցությունը չի եղել իր օգտին։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Ընտրություններին մասնակցում են նաև Ուժեղ Հայաստան, Հայրենիք, Գործարար և Հանրապետություն կուսակցությունները։ Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ևս ընտրապայքարի մեջ է՝ Գործարար կուսակցության ցուցակով։

Հատկանշական է նաև Արփի Դավոյանի ակտիվության փոփոխությունը։ Մեր տեղեկություններով՝ եթե նախորդ շրջանում պատգամավորը հիասթափված էր ՔՊ-ից և կուսակցական ակտիվությամբ աչքի չէր ընկնում, ապա այժմ նա մեծ եռանդով ներգրավվել է նախընտրական գործընթացում՝ նպատակ ունենալով ապացուցել իր ազդեցությունն ու կազմակերպչական կարողությունները հարազատ համայնքում։
Ստացվում է՝ Ստեփանավանում ընտրական պայքարը միայն համայնքի ղեկավարի պաշտոնի համար չէ․ այն նաև ՔՊ-ի համար իր դիրքերը վերականգնելու, իսկ Արփի Դավոյանի համար՝ կուսակցության ներսում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու փորձություն է։


Լրահոս

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է