Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում սոցցանցերում, հասարակական վայրերում և ամենուր ամենաքննարկվող թեման Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած արտակարգ ու վտանգավոր միջադեպն էր, երբ ադրբեջանցի զինծառայողը, ապօրինի հատելով Հայաստանի պետական սահմանը, ներխուժել էր բնակելի տուն։ Տանտիրուհին, նկատելով ներխուժողին, փորձել էր ինքնապաշտպանվել ձեռքի տակ եղած դանակով, ինչից հետո ադրբեջանցի զինծառայողը կրակել էր կնոջ ոտքին, իսկ քաշքշուկի ու դիմադրության ընթացքում վնասվածքներ էին ստացել նաև նրա երեխաները։

Ադրբեջանցի սահմանախախտը հետագայում ձերբակալվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։Ստեղծված իրավիճակի, դրա հետևանքների և հնարավոր զարգացումների շուրջ «Փաստ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցածին՝ Արշակ Կարապետյանը նշեց, որ ուշադիր հետևել է Սյունիքում ծավալված իրադարձություններին և ադրբեջանական խմբի ներթափանցմանը։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ հայկական կողմն սկզբում փորձում էր չընդունել տեղի ունեցածը՝ նշելով, թե իբր մեկ մարդ է եղել, կամ դեռ պետք է պարզել՝ կրակել է, թե չի կրակել, և ինչպես է կինը վիրավորվել։«Անկեղծ ասած, կարդում էի ու զարմանում։

Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն խոսքերը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն» գենետիկորեն չի կարող լինել։ Մեր միջև կարող է լինել միայն խաղաղ համակեցություն, իսկ դրանք բոլորովին տարբեր ըմբռնումներ են, որովհետև մենք բոլորովին տարբեր ժողովուրդներ ենք»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։Խոսելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ Կարապետյանը նկատեց, որ Ադրբեջանը, որն իրենից ներկայացնում է բազմաթիվ էթնիկ ժողովուրդների միավորում, ստեղծվել է պատմական որոշակի քաղաքական գործընթացների արդյունքում։ Այսօր, ստանալով մեծ ռեսուրսներ, Ադրբեջանը փորձում է վերաբերվել Հայաստանին այնպես, ինչպես ցանկանում է։ Ավելին, ըստ նրա, նախկինում թուրքական ղեկավարության առջև խոնարհվող Ադրբեջանն այժմ արդեն հակամարտության մեջ է մտնում նաև Թուրքիայի հետ։«Գիտե՞ք, թե որն է մեր տարածաշրջանում մնացած հիմնական իրադարձությունն ու անհամաձայնության գլխավոր կետը. դա Նախիջևանի տարածքն է։

Այժմ պայքար է ընթանում Նախիջևանի տարածքի համար։ Նախկինում պայքար էր ընթանում Ղարաբաղի տարածքի համար, որը ադրբեջանական կողմը համարում է ավարտված։ Այժմ ընթանում է պայքար Նախիջևանի տարածքի վրա ազդեցության համար՝ թե ում է այն պատկանում. պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի միջև է։ Այստեղից են բխում ճանապարհների հարցերը, էներգետիկ ռեսուրսներով ապահովման խնդիրները, որովհետև Նախիջևանն ավելի ու ավելի է ընկնում Թուրքիայից կախվածության մեջ, և այնտեղ դե ֆակտո արդեն տեղակայված են թուրքական զորքեր»,- պարզաբանեց գեներալ-մայորը։Անդրադառնալով սահմանախախտ զինծառայողի իրավական պատասխանատվության հարցին՝ Արշակ Կարապետյանը շեշտեց, որ ցանկացած նորմալ և ինքնիշխան երկրում, եթե զինված դասալիք է մտնում տարածք և կրակում քաղաքացու վրա, նրան պետք է դատեն հենց այդ երկրի տարածքում, և նա պատիժը պետք է կրի տվյալ պետությունում։

Սակայն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշեց, որ, ըստ իր ստացած տեղեկությունների, հայկական և ադրբեջանական իշխանությունների միջև արդեն բանակցություններ են ընթանում զինծառայողին Բաքվին վերադարձնելու շուրջ։«Չեմ ցանկանում հավատալ, որ մեր ղեկավարությունը կարող է դավաճան լինել նման աստիճանի։ Ես դեռ ճշտում եմ այս տեղեկությունը, բայց, պարզվում է, արդեն բանակցություններ են ընթանում, և Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այդ զինծառայողին։ Ես անկեղծորեն ասեմ՝ մեծ մտահոգություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը նրան հանձնելու է։ Մեծ անհանգստություն ունեմ, որ այն մարդը, հանցագործություն կատարելով Հայաստանի տարածքում, չի կանգնի հայկական դատարանի առջև»,- նշեց նա։Եզրափակելով՝ Կարապետյանը կոչ արեց պաշտոնական աղբյուրներին՝ հերքել իր մտահոգությունները և ապահովել օրենքի ու արդարադատության հաղթանակը.

«Թող հերքեն իմ խոսքերը։ Թող պաշտոնական հերքում տան և ասեն, որ Արշակ Կարապետյանը սխալվում է, և որ նրան դատելու են Հայաստանի տարածքում։ Երբ դատը տեղի ունենա, ես միայն կողջունեմ դա։ Ես հիմա ուզում եմ սխալված լինել։ Ուզում եմ սխալվել, որպեսզի հասկանամ, որ կա Հայաստան, հասկանամ, որ ես Հայաստանի քաղաքացի եմ և կարող եմ հպարտանալ դրանով։ Այլապես ստացվում է, որ եթե Հայաստանի տարածքում ադրբեջանցին կրակում է, դա այլևս հանցագործությո՞ւն չէ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Լրահոս

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է