Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար



«Հրապարակ»-ը գրում է.

Շաքիի խայտառակ միջադեպից, Ալիեւի չդադարող սպառալիքներից վերջին օրերին բարձրացած հանրային աղմուկը մարելու նպատակով երեկ Նիկոլ Փաշինյանն իր նորաթուխ ուսապարկերին հրահանգավորել` ուղարկել էր խորհրդարան: Նրանք էլ, մոռանալով բարեկիրթ լինելու մասին իրենց իսկ լոզունգները, միտումնավոր սրեցին իրավիճակը խորհրդարանում եւ կռվի մեջ մտան ընդդիմադիրների հետ: Երեկ ԱԺ-ում 9-րդ գումարման խորհրդարանի առաջին ձեռնամարտը բեմադրվեց: Իշխանությունը հույս ուներ, թե մարդիկ կսկսեն քննարկել խորհրդարանական միջադեպը, այլ ոչ թե խայտառակ, իրենց թշվառությունն ու անկարողությունը ցուցադրող դեպքերը։Այն, որ իշխանությունը հատուկ սարքեց երեկվա ձեռնամարտը, կարելի է տեսնել բախման տեսագրությունն ուշադիր դիտելիս` մինչ երկուստեք ռեպլիկներ, փոխադարձ վիրավորանքներ էին տեղից նետում, դահլիճում տեղից կայծակի պես պոկ եկավ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանը եւ բռունցքները վեր պարզած՝ նետվեց դեպի ընդդիմադիրների շարքերը։

Նրան հետեւեցին այլ նորաթուխ ՔՊ-ականներ, որոնք բռնցքամարտի իրենց ունակությունները ցուցադրեցին բախման առաջին վայրկյաններից։ Իսկ մթնոլորտը լարվեց Հայ առաքելական եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնած քննիչ հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ բանակի մահերը եւ Շաքիի դեպքը քննելու համար հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկի պատճառով:«Ուժեղ Հայաստան» խմբակ­ցությունն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Քննարկումն ուղեկցվում էր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել՝ պաշտպանության նախարարը ֆեյք է, թե ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի (նկատի ուներ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին` Լ. Շ.), որը, պարզվեց՝ ո՛չ հաջորդն է, ո՛չ էլ երբեւէ լինելու է վարչապետ»։ Իսկ երբ խոսեց Սամվել Կարապետյանի` հայերեն չիմանալու մասին, ընդդիմադիրներն արձագանքեցին, թե Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին:

Ռուբինյանն առաջարկեց միասին շարադրություն կամ թելադրություն գրել։Ավելի ուշ իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե պատգամավորն օրակարգից չի խոսում։ Իսկ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրում էր պետական միջոցները վատնելու մեջ եւ պատգամավորներին կոչ էր անում չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգեւավճարը։

Ղազարյանին տեղից արձագանքեց ՔՊ ֆրակցիայի քարտուղար Վովա Հակոբյանը՝ «ուժեղներին» անվանելով «հանրապետական թալանչիներ», ինչից էլ շիկացան կրքերը, եւ տեղի ունեցավ բախում։

Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանն էլ թեեւ օրեր առաջ բարեվարքության կոչեր էր անում, երեկ աչքի էր ընկնում շատ ագրեսիվ պահվածքով եւ կարծես միտումնավոր լարվածություն էր առաջացնում, որ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նրան խայթեց, որ եթե այսպես շարունակի, կսկսեն կարոտել Ալեն Սիմոնյանին, որի ժամանակ ներդրվեց ծեծկռտուքը դադարեցնելու եւ ՊՊԾ աշխատողների կողմից պատգամավորներին ուժով դահլիճից հեռացնելու ավանդույթը։ Նկատենք նաեւ, որ ընդդիմադիրները նույնիսկ ծեծկռտուքից հետո փորձում էին բարձրացնել այն հարցերը, որոնցից ՔՊ-ականները խույս էին տալիս։


Լրահոս

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար
Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես
Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ
Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է
Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)
«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ)
Հակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան
Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է

«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում

Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է