Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

Մոսկվայում գործող «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը, բացի քաղաքական, տնտեսական գործունեություն-երկխոսությունից, մեծ կարևորություն է տալիս նաև միջմշակութային կապերին։ «Գրքային դիվանագիտություն» մեծածավալ ծրագրի շրջանակներում իրականացնում է «Դիալոգ-Երկխոսություն» գրքաշարի հրատարակություն։ Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ «Դիալոգ» գրքաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը։ Ներկա էին «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանը, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը, Մարշալ Բաղրամյանի անավան վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, գրողներ, ուսանողներ, Արցախի մշակութային խմբերի ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր։


Միջոցառման հատուկ հուրն էր Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Ողջունելով ներկաներին՝ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն ասաց․ «Սիրելի՛ բարեկամներ, ուրախ եմ ողջունել ձեզ «Դիալոգ» գրաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսին։ Այս գրաշարը «Գրքային դիվանագիտություն» մեծածավալ ծրագրի մի մասն է, որի շրջանակում իրականացվում են նաև այլ շարքեր։ Դրանցից են հայ-ռուսական միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» երկլեզու ժողովածուն, որի արդեն երեք հատոր է հրատարակվել՝ համագործակցաբար Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հետ։  Ծրագրի մեկ այլ շարք էլ կազմում է խորհրդահայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների առաջին բազմահատորյա և բազմաժանր ժողովածուն, որն իրականացվում է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հետ համատեղ։ Արդեն հրատարակվել է երկու հատոր, շարքը կազմված է լինելու 25 հատորից։ Իսկ «Դիալոգ» գրաշարում արդեն լույս է տեսել 18 գիրք։ Դրանք նվիրված են Կովկասյան տարածաշրջանի պատմական և ժամանակակից աշխարհաքաղաքականությանը, հայ-ռուսական համատեղ պատմության տարբեր ժամանակաշրջաններին, մշակութային և հոգևոր ժառանգությանը։ Արցախյան թեման և արցախցի հեղինակները հատուկ տեղ ունեն մատենաշարում։ Յուրի Նավոյանը հավելեց նաև․  «Այսօր առանձնացրել ենք վերջին գրական հրատարակությունները, որոնք լրացնում են միմյանց և ձևավորում մշակույթների փոխգործակցության ընդհանուր դաշտ, սերունդների միջև հոգևոր և ստեղծագործական կապ»։


Ներկայացվող գրքերն էին «Հայկական մոտիվներ» երկհատորյակը, որը ներառում է 13 երկրից ռուսալեզու 98 հեղինակի ստեղծագործություններ։  Բոլոր հեղինակները մասնակցել են համանուն գրական մրցույթին։ «Հայկական մոտիվներ» միջազգային գրական մրցույթը հեղինակավոր մշակութային նախագիծ է, որի հիմնական նպատակն է ամբողջ աշխարհից բացահայտել և առաջ մղել հայաստանյան թեմատիկայով ստեղծագործող տաղանդավոր հեղինակներին, ինչպես նաև ամրապնդել միջմշակութային երկխոսությունը։ «Մենք ամեն կերպ նպաստում ենք սկսնակ գրողների մասնակցությանը։ Սա երիտասարդ հեղինակների համար հզոր մեկնարկ է՝ ձևավորելով ռուսալեզու և հայ գրականության ապագան։ Մրցույթը ամուր հիմք է ստեղծում երկրների և ժողովուրդների միջև երկարաժամկետ մշակութային կապերի համար։ Եվ այս գործում ռուսերենը հանդես է գալիս որպես միավորող գործոն։ Հեղինակները Հայաստանի հնագույն պատմությունը, լեգենդներն ու ավանդույթները ներառում են ժամանակակից համատեքստում՝ այդ ժառանգությունը փոխանցելով ընթերցողների ապագա սերունդներին», — նշեց Յուրի Նավոյանը։ Մյուսը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Աստղային կաթ» բանաստեղծությունների ժողովածուն է, որը վերջերս է լույս տեսել ռուսերեն։


Ինչպես նշեց Յուրի Նավոյանը, այդ գիրքը հայ-ռուսական գրական երկխոսության յուրօրինակ հանդիպակաց վեկտորն է։ Մասնավորապես, «Ռուսերեն խոսք, հայկական արձագանք» բաժնում հեղինակը նուրբ բանաստեղծական կամուրջ է կառուցում հայ և ռուս հեղինակների միջև՝ հայկական մշակութային տարածքը կապելով ռուսական պոեզիայի հետ։ «Էդվարդ Միլիտոնյանը ստեղծագործում է գրական տարբեր ժանրերում։ Իր ստեղծագործություններն ուղղում է ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական լսարանին։ Նրա ստեղծագործության զգալի մասը կազմում են մանկական գրքերը, որոնք հեղինակն համարում է իր մատենագրության ամենակարևոր հատվածը», - ասաց Յուրի Նավոյանը՝ անդրադառնալով գրեթե 100-ամյա մանկական «Ծիծեռնակ» հանդեսին, որը 1986-2001 թվականներին խմբագրում էր Էդվարդ Միլիտոնյանը։ Երրորդը մոսկովյան գրող և նկարիչ Նինա Գաբրելյանի (մահացել է 2026 թ․ փետրվարի 24-ին, 72 տարեկան հասակում) «Այս քաղցր բեռը՝ հոգին» ժողովածուն է, որի հրատարակումը Յուրի Նավոյանն առանձնակի կարևորեց՝ ասելով․ «Եվ, վերջապես, իմ ամենասիրելի թեմաներից մեկը՝ Ռուսաստանի հայկական սփյուռքը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում լրացուցիչ կապող օղակ։ Այս ուղղության վառ օրինակ են Ռուսաստանում գործող հայ մշակույթի և գիտության գործիչները»։


Ներկայացնելով միջոցառման հյուրին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին՝ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահն ասաց․ «Մենք ուրախ ենք, որ մեր միջոցառումն անցկացվում է պարոն Շվիդկոյի մասնակցությամբ՝ մի մարդու, ով երկար տարիներ անգնահատելի ներդրում է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար ու մշակութային կապերի ամրապնդման գործում։ Նա հայտնի մտավորական է, արվեստաբան և հեռուստահաղորդավար՝ հումորի հրաշալի զգացումով։ Վերջերս արվեստագիտության դոկտոր Միխայիլ Շվիդկոյը հրատարակել է «Մշակութային հեղափոխություն» գիրքը, որն անդրադառնում է Ռուսաստանի վերջին տասնամյակների կյանքի ամենավառ և կարևոր իրադարձություններին։ Ուստի ոչ միայն պետական գործչի և դիվանագետի, այլև հեղինակի և քննադատի կարծիքը չափազանց կարևոր է մեր գրաշարի և կազմակերպության համար»։ Դիմելով Միխայիլ Շվիդկոյին՝ հայտնեց շնորհակալություն շնորհանդեսին ներկա գտնվելու համար և ասաց․ «Մեր կազմակերպության և գրաշարի անվանումը՝ «Դիալոգ», անչափ համահունչ է Ձեր բազմամյա մասնագիտական և ստեղծագործական գործունեությանը։ Ձեր մասնակցությունն ընդգծում է այսօրվա շնորհանդեսի բարձր հասարակական և մշակութային նշանակությունը»։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյա հյուրը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում համագործակցելու գործում կարևորեց «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության դերը։ Առանձնապես անդրադարձավ ներկայացվող գրքերի հրատարակմանը, կարևորելով դրանք ռուս ընթերցողնին հասցնելը։


Իր ելույթում Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց շնորհակալություն՝ կարևորելով հայ-ռուս գրական կապերը։ ՀԹՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն անդրադարձավ վերջերս իր և Յուրի Նավոյանի կողմից հիմնադրած Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի գործունեությանը՝ դարձյալ կարևորելով հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերը, որոնք բերում են նաև քաղաքական ու տնտեսական համագործակցության, բարեկամության։ «ԴԻԱԼՈԳ»-ի հայրենանվեր գործունեությանն անդրադարձավ նաև Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը՝ տեղեկացնելով՝ իրենք համատեղ հրատարակում են «Վետերան» հանդեսը՝ հայերեն և ռուսերեն։


Մոսկվաբնակ փաստաբան Սամվել Կարախանյանն իր խոսքում արժևորեց «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող գործոն և ընդգծեց դրա միջազգային նշանակությունը հատկապես ներկա պայմաններում։  


«Հայկական մոտիվներ» երկհատորյակի խմբագիր Ելենա Շուվաևան անդրադարձավ համանուն միջազգային մրցույթի անցկացմանն ու ստեղծագործությունների ընտրությանը։ Ընթացում եղան այլ ելույթներ ևս։ Եվ բոլորի խոսքում կարևորվեց «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության և նրա նախագահի դերը «Գրքային դիվանագիտություն» ծրագրի իրականացման, մշակութային երկխոսությամբ տարբեր ազգերի միջև բարեկամական կապեր հաստատելու, ինչպես նաև արցախցի հեղինակների և արցախյան թեմայով օտարազգի հեղինակների գործերի հրատարակման, արցախյան մշակութային խմբերի վերակազմավորման, հովանավորման գործում։


Զոհրաբ Ըռքոյան

Հատուկ Lurer.com-ի համար


Լրահոս

Կարևոր
Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ
Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ
Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է
Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են
Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)
Կարևոր
Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ
Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել
ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Լրացուցիչ նորություններ

...

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը