Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ կառավարության անդամները երդվեցին

Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:


Արարողությանը ներկա են գտնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Առաջինը երդման տեքստն ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:


Այնուհետև երդվել են Կառավարության մյուս բոլոր անդամները: Երդման արարողության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է վարչապետին և Կառավարության անդամներին ու նշել.


«Մեծարգո՛վարչապետ, Կառավարության հարգելի՛ անդամներ, շնորհավորում եմ ձեզ պետական կառավարման այս կարևոր և պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ։ Այսօր տրված երդումը բարձր պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների առջև։ Այն հավատարմության խոստում է պետականությանը, Սահմանադրությանը և օրենքներին:


Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն։ Ձեր աշխատանքի ամենակարևոր չափանիշն արդյունքն է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը, մարդկանց կյանքի բարելավումը և պետության ամրապնդումը։


Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Դրանց հաղթահարումը պահանջում է հետևողականություն, տոկունություն և ամենօրյա նվիրում։ Կարևոր է յուրաքանչյուր խնդրի մեջ տեսնել լուծման հնարավորությունը, համարձակորեն փնտրել նոր ճանապարհներ և նոր գաղափարներ։


Աշխարհը և մեր տարածաշրջանն արագ փոխվում են։ Այս իրողությունը Հայաստանից և բոլորիցս պահանջում է նոր մտածողություն, նախաձեռնություն և ապագան կանխատեսելու կարողություն։ Արդիական մոտեցումների, նոր հնարավորությունների և ուղիների որոնումը մեր երկրի առաջընթացի կարևոր պայմաններից է։


Ձեր գործունեության հիմքում թող միշտ լինեն Սահմանադրությունն ու օրենքը, պետական շահի գերակայությունը և մարդու նկատմամբ պատասխանատվությունը։ Պետական պաշտոնը, ի վերջո, ծառայություն է պետությանը և քաղաքացուն։


Վստահ եմ, որ ձեր փորձն ու գիտելիքը, ձեր աշխատանքն ու նվիրումը կծառայեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու ամրապնդմանը։ Մաղթում եմ ձեզ ուժ, հաստատակամություն և հաջողություն այս պատասխանատու առաքելության մեջ։ Շնորհավորում եմ»:

Լրահոս

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը
Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում
Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը

Լրացուցիչ նորություններ

...

«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին

Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից

ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը

Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը

Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել

Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին

Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում

Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը

Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր

Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ

Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան

Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)

«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ)

Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ)

Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում

Թբիլիսիում հայի են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանման