ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։
Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգա Անկախության օրվան նվիրված ուղերձով։
«Աշխատում եմ Անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով։
Այսօր ժամը 20։30-ից Հանրապետության հրապարակում միասին նշենք Անկախության տոնը»,- ասել է վարչապետը։
Տոնական ծրագրի շրջանակում Հանրապետության հրապարակում նախատեսվում է լուսային մեծ շոու, որին կհաջորդի համերգը, իսկ երեկոն կեզրափակվի հրավառությամբ։
Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Պապիկյանը՝ հրապարակելով տեսանյութ։








