Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը



ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:  Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ 2006 թվականին օտարել են Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող միջնակարգ դպրոցին հարակից՝ 23 մլն 409 հզր 960 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող կիսակառույց մասնաշենքերն ու հողամասերը, որոնք փաստացի ձեռք են բերվել քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կ.Գ.-ի մոր՝ Ն.Մ.-ի կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանց նկատմամբ գրանցվել է վերջինիս հետ փոխկապակցված անձի՝ Ս.Ս.-ի սեփականության իրավունքը:

Նշված գույքերի հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու նպատակով Ս.Ս.-ն 2020 թվականին նախնական համաձայնություն է ձեռք բերել Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ՝ նշված գույքերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեում ձևական բնույթ կրող գործարքներ կնքելու միջոցով դրանց հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը խեղաթյուրելու շուրջ:

Ա.Հ.-ի խնդրանքով վերջինիս մտերիմ, ՀՀ կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի պետ Մ.Պ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր ենթակա, նույն գրասենյակի ավագ մասնագետ Ա.Մ.-ին հանձնարարել է կազմել և շրջանառության մեջ դնել նվիրատվության կեղծ պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ս.Ս.-ն իբրև նվիրատվությամբ Ա.Հ.-ին է փոխանցել հանցավոր ծագում ունեցող անշարժ գույքերը:Ավագ մասնագետ Ա.Մ.-ն, կատարելով վերադասի հանձնարարությունը, կազմել  է հանցավոր ծագում ունեցող գույքերը նվիրատվությամբ Ա.Հ.-ին փոխանցելու վերաբերյալ կեղծ պայմանագրերը:Այնուհետև՝ 2020 թվականի հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն, վերջինին իբրև գույքերի իրական սեփականատեր ներկայացնելու նպատակով դիմումներ են հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ՝ կնքված կեղծ պայմանագրերից բխող իրավունքների գրանցումը կատարելու, ապա՝ կատարումից զերծ մնալու խնդրանքով:

Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են ռազմամթերք հանդիսացող շուրջ երեք տասնյակ տարբեր տրամաչափի փամփուշտներ:Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն oժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ա.Մ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Մ.Պ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը)։Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Ա.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


Լրահոս

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Լրացուցիչ նորություններ

...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան

Փարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրա

Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ